Հայացք գցելով այսօրվա իրողությանների վրա, երբ փողը դարձել է գերարժեք, հանուն փողի և փողի միջոցով խեղաթյուրվում է իրականությունը, իսկ իրական արժեքները փոշիանում են փողի ազդեցության ներքո, հիշեցի մի հրեա միլիարդատեր ռաբիի պատմություն: Օգտակար եմ համարում կիսվել այդ պատմությունով մերօրյա փողատերերի ու մնացած բոլորի հետ:

Երբ մոտենում է ազգությամբ հրեա մեծահարուստ մի ռաբիի մահանալու ժամանակը, նա իր մոտ է կանչում իր մերձավորներին և տալիս նրանց երեք կտակային հանձնարարություն և ասում, որ դրանցից առաջինը բացեն, երբ կմահանա, երկրորդը՝ յոթ օր անց, իսկ վերջինը՝ մահից յոթ ամիս հետո:
Կատարելով կտակարարի վերջին կամքը՝ նրա մահից անմիջապես հետո բացում են առաջին թուղթը, որում գրված է. «ԻՄ ՄԱՐՄԻՆԸ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵՔ ԱՌԱՆՑ ԿԻՍԱԳՈՒԼՊԱՆԵՐՍ ՀԱՆԵԼՈՒ» (հիշեցնեմ, որ հրեաների մոտ կա սովորույթ, որի համաձայն նրանց մարմինը հողին են հանձնում լրիվ մերկ վիճակում): Հրեաները, կարդալով այս, շտապում են խորհուրդ հարցնել հոգևոր ավագներից, սակայն ստանում են մերժողական պատասխան, որ դա իրենց մոտ ընդունված չէ և չի կարելի: Բացում են երկրորդ թուղթը, որում գրված է. «ԻՄ ՄԵԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԻՍԱԳՈՒԼՊԱՆԵՐՍ ՉԹՈՂԵՑԻՔ, ՈՐ ՀԵՏՍ ՏԱՆԵՄ»: Յոթ ամիս անց բացում են երրորդ թուղթը, որում գրված է. «ԻՄ ԱՄԲՈՂՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՔ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՈՒ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել