Մենք մի քանի համազգային շարժումներ ունեցանք, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան քաղաքական պայքարի, հարյուր հազարները համակիր-աջակիցներ էին, սակայն ետընտրական բումից հետո դրանք բոլորը հետզհետե մարեցին, չքացան, մեռան: Ու հիմա եթե որոնումներ անեք խոշորացույցով, ապա հետք չեք գտնի 1996, 2003, 2008, 2013 թթ շարժումներից:
Մեր շարժումներն այնպիսին են, որ եթե մեկ տարում իշխանության չգան, ապա կմեռնեն: Կնշանակի դրանք իրականում շարժումներ չեն, այլ կոնկրետ հարցերի վերաբերյալ ընդվզումներ, որոնք հասարական դրական կյանքին փոփոխություններ բերելու փոխարեն էլ ավելի են վատացնում մեր կանքը՝ իշխանություններին դրդելով համագործակցել քրեաօլիգարխիկ տարրերի հետ և հուսահատեցնելով ժողովրդին:
Իսկ ի՞նչ է հարկավոր անել հասարակական կյանքին փոփոխություններ բերելու համար: Բավական երկար ժամանակ ուսումնասիրել եմ հաջողված մի քանի շարժումների փորձ և ներկայացնեմ այլոց կողմից կիրառված քայլերի ուրվագիծը՝
1. ձևավորվում է իրականությունից դժգոհ, այն փոխել ծրագրած նախաձեռնող խումբ,
2. ուրվագծվում է ապագա պետության բովանդակությունը, պետություն, որն ունակ կլիներ դիմարավել աշխարհաքաղաքական մարտահրավերներին,
3. մշակվում է հասարակական հարաբերությունների հիմքը կազմող արժեհամակարգ: Այն, որպես կանոն, հին, երբեմնի վերելքի տարած ազգայինն է՝ արդիականացված,
4. որոշակի թվով համակիրների հետ ստեղծվում է հասարակական շարժում,
5. այս շարժումն էականորեն տարբերվում է կուսակցությունից. այն սոսկ գաղափարակական համակիրների միավորում չէ, այլ մեծ մի ընտանիք, որը հոգում է անդամների նաև սոցիալական, իրավական և այլ կարգի հարցերը,
6. շարժումը ստեղծում է ինքնակառավարման ենթակառուցվածքներ և վերածվում միկրոպետության,
7. այդ միկրոպետությունը հնարավորինս մոտեցվում է իդեալականին՝ գործում է արդարությունը, սոցիալական հավասարությունը, շնորհալիին առաջ մղելը և այլն,
9. հատուկ դասընթացների միջոցով շարժման համակիրներից կերտվում է ապագա պետության քաղաքացին՝ ուրույն արժեհամակարգով,
10. շարժման ղեկավարները մշակում են իշխանությունների հետ տարվող խելամիտ մարտավարություն՝
ա/ 30-40 հոգով պատերազմ չեն հայտարարում հարյուր հազարանոց ոստիկան ու բանակ ոնեցող իշխանություններին,
բ/ ջանում են իրենց գաղափարները գրավիչ դարձնել իշխանավորների համար,
գ/ իրենց մարդկանց մտցնում են իշխանական համակարգ,
դ/ համագործակցում են իշխանական համակարգում առկա իրենց համակիրների հետ,
ե/ և այլն,
11. մասնակցում են քաղաքական գործընթացներին՝հաշվի առնելով իրենց ռեալ ուժը,
12. բացառում են շարժմանը պարտության տանող քայլերը,
13. իրենց միկրոպետությունը դարձնում են հմայիչ, և քանի որ մեծ պետությունն իռացիոնալ է, տմարդի, ապա լինում է մարդկանց մեծ ներհոսք դեպի շարժումը,
14. տարածվելով՝ իրենց կառույցներով ընդգրկում են ողջ երկիրը,
15. շարժումը նպատակային կերպով սկսում է մոդա թելադրել հասարակական կյանքին՝ /մշակույթ, տոներ, ծեսեր, հարսանիք, թաղում և այլն/,
16. մի որոշ ժամանակ հետո ժողովուրդի զգալի հատվածը կրում է շարժման բերած մշակույթը,
17. դրա արդյունքում շարժումը հետզհետե սկսում է դրական փոփոխություններ հարոուցել նաև իշխանական համակարգում, հատկապես որ իշխանությունները շարժմանը չեն դիտում որպես սպառնալիք իրենց համար,
18 տեղի է ունենում բավարար ներթափանցում իշխանական համակարգ
19.շարունակությունը կարելի է պատկերացնել արդեն,
20. դեպքերի ընթացքն արագացնելու համար դիմում են քաղաքականապես անվտանգ այլ քայլերի ևս, որոնց մասին՝ հետո:
Այն կարծիքին եմ, որ նշվածը երկիրը ներկա վիճակից հանելու միակ ուղին է: Եթե ձեզ հայտնի են ուրիշ, սակայն ոչ ուտոպիական տարբերակներ, ներկայացրեք՝ քննարկենք: