Like-ը ժեստ գեղեցիկ ժեստ է` ի հատուցումն այն մտովոր պոտենցիալի, որ տվյալ հրապարակման հեղինակը ներ է դրել տվյալ հրապարակումը անելու համար:Այդ գեղեցիկ ժեստով,լայքողը, ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, իր լուռ համաձայնությունն է արտահայտում տվյալ հրապարակման վերաբերյալ:Երբեմն liky-ը հանդիսանում է պարզապես մեխանիկորեն կատարվող գործողություն, որը հաշվի է առնում ոչ թե հրապարակման բովանդակությունը, այլ ինդիվիդուալ մոտեցումը տվյալ հրապարակման հեղինակի նկատմամբ կամ պարզապես փոխադարձ քայլ:Հաշվի առնելով մոնիթորինգի արդյունքները, like-երի ստատիստիկան որոշ չափով արտացոլում է տվյալ անձի քաղաքական ուղղվածությունը և անձնական մի շարք հատկանիշներ: Ասենք կամ մարդիկ, ովքեր անկախ իրենց քաղաքական հայացքներից like-ում են հակառակ ճամբարում գտնվող ընկերների «like-ի արժանի» հրապարակումները` ասենք երեխայի կամ ընտանեկան լուսանկարները, պարզապես գեղեցիկ միտք կամ նկար և այլն: Միևնույն ժամանակ կան ֆեյսբուքահայեր, ովքեր անկախ վերոնշյալից, առաջնորդվում են միայն քաղաքական հայացքներով ու դրանից ելնելով իբր իրենց անտարբերությունն ու արհամարհանքը արտահայտում են տվյալ անձի հրապարակումը չլայքելով կամ ինչ-որ «հա ի՞նչ»-անման մեկնաբանություն թողնելով հրապարակման տակ,որը ուղղված է ոչ թե հրապարակմանը այլ անձին:
Թույլ տվեք անհամաձայնությունս հայտնել այն անձանց, ում համար իբր մեկ է իրենց հրապարակման տակ դրված like-երի քանակը, քանզի ցանկացած հրապարակում նպատակ ունի ինչ-որ կոնկրետ թիրախային խմբի ինչ-որ ասելիք հասցնել ու like-րի քանակը արտացոլում է հասկացված լինելու աստիճանը:
Հ.Գ.1. Մինչև վերջ կարդացիք չջոկելով սա լուրջ ա,թե կատակ չէ՞)))))
Հ.Գ.2. Ով ոնց ուզում ա հասկանա )))