Դե արի՝ այս մթնոլորտում ՀՀ կաշառակերներին բացատրի, թե որը որից հետո է։ Այսօր երկու լուր ստացա. 1-ին-ը, որ իմ վաղեմի ծանոթներից մեկը` գիտությունների դոկտոր –պրոֆեսոր / իր խնդրանքով ազգանունը չեմ գրում/ բանկերին պարտք ունենալու պատճառով վաճառում է կենտրոնի իր բնակարանը/ որի, ի դեպ, ստացել էր ԽՍՀՄ տարիներին/ և 2-րդը, որ այդ բնակարանը պատրաստվում է գնել պետական կառույցներից մեկի, ավելի ստույգ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներից մեկը: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են:
ինՊարոնայք կաշառակերներ, գիտնականների բնակարանները գնելուց առաջ մի պահ պատկերացրեք՝ կաշառքը Հայաստանում վերանալու է, և դուք` կաշառքի հույսով ապրողներդ, մնալու եք զուտ աշխատավարձի հույսին, այսինքն՝ ապրելու եք այնպես, ինչպես ապրում են այս երկրի իրական տերերը` բոլոր նրանք, ովքեր իրենց քրտնաջան և անկաշառ աշխատանքով ապահովում են երկրի բյուջեն, այն բյուջեն, որը թալանելու շնորհիվ դուք նրանց բնակարաններն եք գնում…Սակայն ինչ եմ ասում, հո՛ դուք ինձանից լավ գիտեք, որ քանի դեռ երկրում այսպիսի հանդուրժողականություն է տիրում ձեր նմանների հանդեպ, քանի դուք ընտրությունների ժամանակ անփոխարինելի եք, դուք երբեք աշխատավարձի հույսին չեք մնա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=641572385955018&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել