Civilnet.am-ը գրում է․
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում այսօր մեկնարկեց Tata Steel Chess շախմատային փառատոնը, որի A մրցաշարում հանդես է գալիս նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Առաջին տուրում Լևոնը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ: Մեկնարկային տուրի մյուս պարտիաները` Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Լյուկ վան Վելի (Հոլանդիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Բաադուր Ջոբավա (Վրաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Հոու Յիֆան (Չինաստան), Դին Լիրեն (Չինաստան) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Անիշ Գիրի (Հոլանդիա) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) և Ուեսլի Սո (ԱՄՆ) – Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) դեռևս չեն ավարտվել:
Վաղը` երկրորդ տուրում, այս մրցաշարի քառակի և գործող չեմպիոն Լևոն Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել