1in.am-ը գրում է․
![]()
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ շատ անհանգստացած է «Էսպանյոլ»-ի դեմ խաղից առաջ, քանի որ «արքայական ակումբ»-ը երկու անընդմեջ պարտություն է կրել:
«Թիմը տրամադրված է դարձյալ հաղթել: Մենք պետք է բացատրություն գտնենք կատարվածին: Լուրջ խնդիրներ չեմ տեսնում, քայց պետք է վերջ դնել վատ արդյունքներին: Անհանգստացած եմ ավելի, քան երբևէ:
Ֆիզիկապես նորմալ վիճակում ենք: Բոլոր թիմերն էլ անցնում են նման դժվարությունների միջով»,- Football Espana-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1520884.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



