1in.am–ը գրում է.

Փերիս Հիլթոնը ինքն իրեն նվեր է արել՝ շնիկ է գնել: Այժմ նա ութ շների տիրուհի է, գրում է Viva.ua-ը:
Բոլորին հայտնի է փոքրիկ շնիկների նկատմամբ Փերիսի ունեցած սիրո մասին: Այս անգամ ևս Փերիսը չի դավաճանել իր նախասիրություններին և ձեռք է բերել Արքայազն անունով շնիկին:
Վերջին շրջանում նա չի բաժանվում իր շնիկից, որը տեղավոչվում է մի ափի մեջ: Շնիկը բազմաթիվ ուսանկարների հերոսն է դարձել, նա իր տիրուհուն ուղեկցում է բոլոր ուղևորությունների և երեկույթների ժամանակ:
Հարկ է նշել, որ Փերիսի շնիկները իրանց համար հատուկ կառուցված 325 հազար դոլար արժողությամբ տանն են ապրում:
Այս երկհարկանի առանձնատունը, որը 300քմ տարածք ունի, գտնվում է Հիլթոնների հոլիվուդյան կալվածքում և նման է տիրուհու առանձնատանը:
Ներսում հյուրասենյակ, յուրքանչյուր շան համար նախատեսված ննջարան կա, պահարանները լիքն են շների հագուստներով և աքսեսուարներով: Շները հատուկ խոհարար, մաքրուհի, անասնաբույժ և այլ ծառայողներ ունեն:
















