Interpress.am-ը գրում է․

Որքա՞ն սթրեսային է մազերի ոճաբանի աշխատանքը: Ըստ CareerCastի՝ կարիերայի և աշխատանքի տեղեկատվության մասին կայքի, որը հիմնվել է Կարլսբադում, Կալիֆորնիայի նահանգ, մազերի ոճաբանի մասնագիտությունը նվազագույն սթրեսային աշխատանքն է Ամերիկայում: «Դուք աշխատում եք մեկ մարդու հետ և գոհունակություն եք ստանում նրան օգնելուց», – ասում է կայքի հրատարակիչ Թոնի Լին: «Վարսահարդար ոճաբանները ստեղծել են իրենց սեփական ծրագրերը, հաճույք են ստանում դրական արձագանքներից և հակված են ընկերներին դարձնել իրենց հաճախորդները», – ավելացնում է նա:

Երկրորդ առավել նվազ սթրեսային աշխատանքն, ըստ CareerCast-ի կիթ-կոկորդ-ականջի մասնագետն է, իսկ երրորդը՝ համալսարանի հաստիքային պրոֆեսորը: Դուք կարող եք համաձայնվել կամ ոչ:

CareerCast-ի տարեկան նվազ և առավել սթրեսային աշխատանքների ցուցակների վերաբերյալ երկու պատմություն ունեմ:

Երկու տարի առաջ կայքի կազմած նվազագույն սթրեսային աշխատանքի ցուցակում առաջին տեղում «համալսարանի պրոֆեսոր»-ն էր: Երբ հրապարակեցի այդ մասին հոդվածը, մոտ 600 քննադատական մեկնաբանություններ ստացա դասախոսներից, որոնք նկարագրում էին իրենց բարձր սթրեսային պարտականությունները՝ ուսումնական ծրագրերի կազմումից մինչև գիտական հոդվածների տպագրությունը, որոնք պետք է ուղղորդեն սկսնակ գիտնականներին:

Հետագայում CareerCast-ի Լին ընդունում է, որ շատ ոչ հաստիքային պրոֆեսորներ ավելի ծանրաբեռնված են աշխատում և ցածր էլ վարձատրվում են: Հաջորդ տարի ցանկը փոփոխվում է և այնտեղ նշվում է միայն հաստիքային պրոֆեսորը: Նույնիսկ այդ ժամանակ էլ քննադատական մեկնաբանությունները շատ էին:

Այս տարի ես ներկայացնում եմ CareerCast-ի ցուցակը նորից, քանի որ կարծում եմ, որ Լին և նրա թիմը միասին կազմել են մի անվանացանկ, որ կարող է հետաքրքրել ընթերցողներին և հուսով եմ հրահրել ավելի շատ քննարկումներ:

Ընթերցողները հորդորել են ինձ ուսումնասիրել յուրաքանչյուր մասնագիտություն, բայց դա պատշաճ անելու համար ինձ պետք է շաբաթների, նույնիսկ ամիսների աշխատանք: Ես կցանկանայի խոսել  առնվազն երկու տասնյակ մարդկանց հետ յուրաքանչյուր ոլորտից և գնահատել բազմաթիվ այլ աշխատանքներ,  բայց իմ հրատարակչական ժամանակացույցը այնպիսին է, որ ես պարզապես ժամանակ չունեմ:

Փոխարենը կներկայացնեմ CareerCast-ի մեթոդաբանությունը: Ահա թե ինչպես է CareerCast-ը միատեղում իր ցուցակները: 1995-ից, Վիսկոնսին համալսարանի երկու հետազոտողներից կազմված նրա թիմը աշխատում էր կարիերայի գրքի հեղինակ Լես Կրանթզի գլխավորությամբ և կազմել էր լավագույն ու վատագույն աշխատանքների ցանկը: Թիմը գործում էր Dow  Jones-ի հովանու ներքո, իսկ 2009-ին, այն տեղափոխվեց CareerCast, որի սեփականատերը Adicio ընկերությունն էր և կազմում էր որակյալ գովազդային ծրագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել