Երեք բան կա կյանքում, որը մարդը պետք է փակ պահի հասարակության աչքից՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աչքը հետաքրքրասեր է, թե ոչ. առաջինն անձնական հարաբերություններն են, ներառյալ անկողինը, երկրորդը մարդու հավատքն ու կրոնական պատկանելիությունն է, և երրորդը՝ գրպանի ու դրամապանակի պարունակությունը: Հասարակությունն էլ այնքան նրբանկատություն պետք է ունենա, որ այդ հարցերի մեջ խորամուխ չլինի: Հենց այս սկզբունքը խախտվում է, մարդն արժեզրկվում է՝ անկախ ամեն ինչից: Սակայն կա նաև մի նրբություն. մարդը պետք է նաև կարողանա այս ոլորտները տարորոշել ու պահել զատ-զատ, հատկապես երբ պաշտոնատար անձ է կամ հեղինակություն ունի հասարակության մեջ՝ հանրային դեմք է: Եթե անձնական հարաբերությունները, ներառյալ անկողինը, հավատքն ու գրպանի ու դրամապանակի պարունակությունը խառնվեց մասնագիտականին, գործունեությանը, աշխատանքին, ապա հասարակությունն այստեղ իրավունք ունի այն դարձնելու քննարկման նյութ:
Որևէ ակնարկ չկա, որևէ ենթատեքստ չկա ասածիս մեջ, ուղղակի սիրուն չի, երբ մի կողմից մենք՝ հասարակ քաղաքացիներս, վեց ամիս աշխատելուց հետո դեռ հարց է՝ արձակուրդի կարժանանանք թե ոչ, իսկ... Լավ չեմ ծավալվի, դա էլ տղամարդկություն չէ, սակայն մարդը, առավել ևս իրեն հարգող տղամարդն այս տարբերությունները պետք է կարողանա զատզատել։ ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել