«Խեղճ Ձմեռ պապն էս ոչխարի տարում ինչ պիտի կարողանա անի, որ ես էլ իմ նամակով ծանրաբեռնեմ»Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք: -Մի քանի բաժակ:

-Քանի՞բաժակից եք հարբում:

-Խմում եմ այնքան, որ խմիչքն ինձ չխմի:

-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:

- Վարունգի տնական թթուն:

-Ամենաուրախ, ամենահիշվողՆոր տարին:

-1993 թ.-ը, երբ առաջնեկ որդիս 6 ամսական էր, և Նոր Տարին նշեցինք միասին:

-Իսկ ամենատխուրը:

-1989 թ.-ը, որը հաջորդեց 1988թ. աղետալի երկրաշարժին:  

-Ամանորյա ամենաթանկ նվերը (գումարի առումով), որ ստացել եք:

-Ինձ համար ամանորյա ամենաթանկ նվերն իմ օջախ այցելող մարդիկ են, և ինձ համար ամնենակարևորն ու ամենաթանկը մարդկային վերաբերմունքն է, որն ամեն արժեք պարունակում է: Զարմանալի է, բայց փաստ, որ մարդ բառը հակառակ ընթերցելիս ստացվում է դրամ:

-Ամենաօրիգինալ նվերը:

-Իմ երեք զավակները:

-Տոնը ստացված է, երբ...

- Երբ ընտանիքիս բոլոր անդամները և հարազատներս կողքիս են:

-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:

-Առանց լեզվի և պոչի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել