Ձեզ ենք ներկայացնում 10 մթերք, որոնք ոչ միայն համեղ են, այլև հանդիսանում են ուժեղ աֆրոդիզիակներ, որոնք, զարդարելով ձեր ռոմանտիկ ընթրիքը, կարող են ուժեղացնել ձեր սեռական ցանկությունն ու ապահովել սեքսուալ էներգիայի ակնթարթային ներհոսք։
1. Մանգո
Արբեցնող բույրով այս մերձարևադարձային միրգը կարող է թարմացնել ձեր անկողնային խաղերը և դրանց հետաքրքիր համ հաղորդել։ Ավելացրեք մանգոյի կտորներին մի քիչ լայմ ու հավելեք այդ ամենին կծու չիլի պղպեղ, որը կարող եք գտնել համեմունքների ցանկացած նորմալ վաճառակետում։
Իհարկե, չարժի մեղրի 5 լիտրանոց բանկան բերել ննջարան, կարելի է պարզապես բավարարվել մուրաբաների համար նախատեսված փոքրիկ ամաններով։ Դրանից հետո խնդրիր նրան կապել քո աչքերն ու կաթեցնել մեղրն իր մարմնի ցանկացած կետում։ Քո խնդիրն էլ կայանում է նրանում, որ դու գտնես այն՝ միայն քո շուրթերով։
3. Գինի
Մի բաժակ լավ գինին այս հարցում երբեք չի խանգարի։ Չկա ավելի հարմար միջոց՝ կաշկանդվածությունից ձերբազատվելու համար։ Հերթափոխ արա գինու կումերի ու համբույրների միջև, մի քիչ կաթեցրու նրա փորի վրա՝ պորտի շրջանում, ու լիզիր այն՝ աստիճանաբար ներքև իջնելով։
4. Տաքացված թուզ
Ընտանեկան ռոմանտիկ ընթրիքի վերջում տաքացրու վառարանը մինչև 200 աստիճան, կտրտիր թարմ թուզը երկու կեսի ու դիր այն յուղած թավայի մեջ։ Թող 7 րոպե մնա վառարանում, և դու կունենաս սիրային խաղերի համար ընտիր ու նրբագույն դեսերտ։
5. Սուշի
Պատվիրիր կամ էլ գնիր տան համար սուշի, սաշիմի, նիգիրի ու բեր այդ ամենը ննջարան։ Խնդրիր զուգընկերուհուդ հանվել ու անցիր ճապոնական ազգային զվարճանքին՝ «նետայմորի»-ին (մերկ կանացի մարմնին սուշի շարել)։ Կարևորը, որ սուշին թարմ լինի, այլապես երեկոն դուք կանցկացնեք շատ ավելի քիչ ռոմանտիկ ու գրգռող միջավայրում։
6. Գրանիտա (մրգային սառույց)
Պաղպաղակը չափազանց շատ ճարպեր ունի, որպեսզի ուտել այն սիրայն խաղերից առաջ, ուստի գիտակներն առաջարկում են դրա փոխարեն սառը դեսերտի բաղադրատոմս, որի միջոցով դուք կարող եք սկզբում թեթևակի սառեցնել ձեր զուգընկերուհուն՝ բնականաբար հետո տաքացնելու համար։ Գրանիտան, ինչպես այն անվանում են սիցիլիացիները, կամ էլ մրգային սառույցը, ինչպես այն անվանում ենք մենք, դիետիկ և բնական հաճույք է, որը կարող է պատրաստել յուրաքանչյուրը։ Տեխնիկան էլ նույնն է՝ լիզիր ու գրգռիր։
7. Շոկոլադե տրյուֆելներ
Այս քաղցրավենիքն իրենից ներկայացնում է գլազուրե բարակ կաղապարի մեջ գտնվող գանաշ շոկոլադե կրեմ։ Այս թեմայով տարբերակները շատ են. կարելի է թողել, որ տրյուֆելը հալչի նրա բերանում, թույլ տալ, որ նա այն կծի, պատել այդ կրեմով նրա շուրթերը և այլն։ Ողջ հարցը ձեր անկաշկանդության աստիճանի մեջ է։ Միակ խորհուրդը՝ ցանկալի է ունենալ մուգ գույնի անկողնային սպիտակեղեն, որովհետև սպիտակի վրա շագանակագույն հետքերը միշտ չի, որ գրգռում են։
8. Ոսկե փաթիլներ
Կերակրային ոսկին ճիշտն ասած լրիվ անհամ է, բայց խնդիրը դրանում չէ։ Սովորաբար դրանով զարդարում են ամենատարբեր ուտեստներ, որպիսիք կարելի է հանդիպել Եվրոպայի թանկ ռեստորաններում, բայց մենք առաջարկում ենք ձեզ մի քիչ շաղ տալ այս ոսկե փաթիլներից ձեր անկողնու մեջ ու ընկերուհու մարմնի վրա։ Կամ էլ ավելի համեստ տարբերակ՝ պարզապես մի քանի փաթիլ լցրեք ձեր շամպայնի բաժակների մեջ ու դեսերտի վրա։
9. Խփած սերուցք և ելակ
Այս ուտեստը պետք է պարտադիր պատրաստի տղամարդը ու անի դա ինքնուրույն՝ զուգընկերուհին հաստատ կգնահատի ձեր ջանքերը, վստահ եղեք։ Դրա համար պետք է գնել 30 և ավել տոկոս յուղայնությամբ սերուցք, լցնել դա խորը ափսեի մեջ, հարել այն միքսերով 10 րոպե։ Վերևից ավելացնում եք մի քանի ելակ, դե իսկ մնացածը, կարծում եմ, արդեն դուք էլ գլուխ կհանեք։
10. Սթեյք
Գուցե և սա այդքան էլ էլեգանտ ուտեստ չէ՝ այն դժվար է կծել, միսը կարող է մտնել ատամների արանքը, իսկ դրա հյութը մեկ էլ կարող է ծորալ ծնոտն ի վար։ Բայց պատկերացրու, թե ինչպես կարող է գրգռվել կինը՝ սոված արուի տեսքից, ով տավարի մսի կտոր է խժռում։ Թույլ տվեք, որ կանայք էլ իրենց գիշատիչ զգան։ Սրանից զատ, սթեյքը ձեզ նաև կերաշխավորի բավարար ուժ՝ մնացածն անելու համար։