Հանցագործ եղբայրները հայտնաբերվել են Փարիզից ութսուն կիլոմետր հեռավորության վրա Dammartin-en-Goële (Seine-et-Marne)-ում գտնվող մի ընկերությունում: Վերջին տեղեկություններով նրանք ընկերության տպարանում են և մի գերի ունեն: Հինգ ուղղաթիռ է այժմ հսկում ընկերությունը, բավականին շատ քանակությամբ ոստիկաններ, իսկ ընկերության մոտ իսկական պատերազմ է, փոխադարձ հրաձգություն:
Այս շրջանում երթուղային ծառայությունն այժմ չի գործում, ուսանողներին արգելված է դուրս գալ ոչ շատ հեռու գտնվող լիսեից: Հայտնի է, որ առավոտյան հանցագործները ևս մեկ մեքենա են գողացել, որի կին վարորդը ճանաչել է նրանց ու հաղորդել ոստիկաններին. մինչ այդ այս շրջանում ամբողջ գիշեր աշխատել են հատուկ ուժեր, որի շնորհիվ կարողացել են վերջապես գտնել եղբայրների հետքը: Այժմ հրաձգությունը շարունակվում է, դեռ չի հաջողվում հաղթել եղբայրներին: Հայտնի է, որ նրանցից մեծը՝ Սաիդը, վերապատրաստվել է Եմենում...
**************************************************************************************
Այս տեղեկությունները թարգմանված են ֆրանսիական տարբեր լրատվամիջոցներից՝ հիմնականում վստահություն ներշնչող...



