Գրում եմ, որովհետև գիտեմ, կարդում ես:
Նամակ պապայիս:
Ես երջանիկ եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան - չանհանգստանաս: Ես երջանիկ եմ, որովհետև քո աղջիկն եմ, և եթե ունենայի գոնե մի վայրկյան քեզ տեսնելու հնարավորություն, ես քեզ ոչինչ չէի ասի, դու ինձ կհասկանայիր, մենք իրար առանց խոսքերի կհասկանայինք, որովհետև այլմոլորակայիններն իրար աչքերով ու առանց խոսք են հասկանում: Մամաս ու ընկերներդ ասում են, որ ես քո աղջիկն եմ - այո, ես հենց քո աղջիկն եմ ու այնպիսին եմ, ինչպիսին դու ես ինձ դաստիարակել: Ես ու մամաս քեզ շատ ենք սիրում ու կարոտում: Եվ ո՞վ է ասում, որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են հրեշտակ, որպեսզի իրենց հարազատներին պահապան լինեն: Ծնունդդ շնորհավոր, պապա ջան, Դավիթ Բեջանյան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/emmyfans/posts/10153010127238210
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել