Tert.am–ը գրում է.
RollingStone պարբերականն անդրադարձել է System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի` այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նախատեսված համերգային շրջագայությանը, որը ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Պարբերականը հարցազրույց է վերցրել խմբի մեներգիչ Սերժ Թանկյանից:
«Իրենց ռիթմիկ երաժշտությամբ ու մեղեդիներով System of a Down խումբը միշտ բարձրացրել է 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այժմ խումբը, որի անդամները ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են, Օսմանյան կայսրության իրականցրած ցեղասպանության, որին զոհ գնաց 1.5 մլն հայ, 100-ամյա տարելիցը նշում է Wake Up the Souls միջազգային համերգային շրջագայությամբ: System-ի տղաները միշտ են ոգեկոչել զոհերին՝ «հիշել հոգիներին», դրանից էլ՝ շրջագայության անվանումը` Wake Up the Souls («արթնացրու հոգիներին»)»:
-Ինչո՞ւ որոշեցիք Հայոց ցեղասպանության հարյուրամյակը նշել շրջագայությամբ:
- Սա այն աշխատանքն է, որը մենք արել ենք տարիների ընթացքում: Souls-ի հասկացությունը վերաճեց շրջագայության, մի երևույթ, որին մենք հավատում ենք` որպես ցեղասպանությունը վերապրածների երեխաներ:
-Որո՞նք են արդարության հասնելուն ուղղված քայլերը:
- Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր սեփական պատմությունը ճիշտ կերպով: Խոսքը պարզապես հայերի, հույների կամ ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ կատարվող իրադարձության: Չկան գործարկվող միջազգային համաձայնագրեր, որոնք կկագնեցնեն ցեղասպանությունը: ՄԱԿ-ի տարբեր կառույցների` ցեղասպանությունը կանխող հռչակագրերից զատ չկան հստակ բանաձևեր Ցեղասպանության կամ Հոլոքոստի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



