Գանք խաչի խորհուրդին։ Խաչը երբեք ուրախության, կյանքի ու հարատևման խորհուրդ չի պարունակել իր մեջ։ Խաչը մարդկանց պատկերացումների մեջ այն խաչափայտն է, որի վրա դաժանորեն գամերով՝ սևեռեցին ու մահվան դատապարտեցին Քրիստոսին։ Այսինքն՝ խաչն իր խորհրդով մահվան հետ է կապված եղել։ Այն միշտ զարդարել է տխուր հանդեսներ, գերեզմաններ ու գերեզմանների վրա կառուցված մատուռներ, եկեղեցիներ, որոնք հազիվ թե ուրախության կառույցներ համարվեն։ 
Խաչի փոխարեն թող դնեին Կենաց Ծառը կամ մեկ այլ բան, որը կյանքն է խորհրդանշում, այլ ոչ մահը։
Առանց այն էլ տխրությունը հայի աչքերից ծորում է, ու հիմա էլ մի բարձունքի վրա այդ հսկա խաչը պիտի հազար փթանոց քարի նման նստի մեր հոգու վրա ու ճնշի մեր ու մեր սերունդների հոգին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել