Yerevannews.am-ը գրում է․

2015-ի հենց երկրորդ գիշերվանից մեկնարկեց տուրուդմփոցը՝ շփման գծում ու մեծ հաշվով այն չի էլ դադարում։ Ու մինչի ադրբեջանցիները մոբիլիզացրել են իրենց ռեսուրսները, այդ թվում նաև տեղեկատվական ու խավիարային, իրենց լրատվամիջոցներից զատ, արդեն BBC-ով են ռեպորտաժներ պատվիրում ադրբեջանանպաստ, մեր տեղեկատվական դաշտում էլի ի հայտ են գալիս կերպարներ, որոնք ձգտում են ապացուցել, որ Դարվինը սխալ էր և որոշ մարդիկ այնուամենայնիվ հորթերից են առաջացել։

Այլ գնահատական տալ չի էլ կարելի, որովհետև բերնեբերան բացտրվեց ու ասվեց, որ հատկապես սրացումների ժամանակ ու մեծ հաշվով՝ առհասարակ էլ, չի կարելի քլունգն առնել ու ընկնել բանակի ջանին, չի կարելի «հայաստանցի-ղարաբաղցի» պառկկատում փորձել մտցնել, չի կարելի փորձել վարկաբեկել բանակի արդյունավետ ղեկավարման համար անկասկած վաստակ ու հարգանք ունեցող մարդկանց, ինչ ա թե ձեր այլընտրանքա-պայքարիստական խմբագրություններում ամանորյա օրերին այլ սկանդալային նյութեր չկան։ Չի կարելի բայց անում են։ Նոր տարվա առաջին մի քանի օրվա սակավաթիվ նյութերն ուսումնասիրելիս մի քանի նման կեղտոտ նյութի առնչվեցի ու քանի որ ես խորապես վստահ եմ, որ հորթային էվոլյուցիայի ներկայացուցիչներին անօգուտ ա բարոյախրատական ճառեր կարդալը, պարզապես ուզում եմ՝ հօգուտ քլնգված բանակի ու նախարարի օգտին. Բանակն ակտիվորեն քլնգող պայյքարիստներին որ խոսացնում ես, իրանք սիրում են պարբերաբար հղումներ անել արտասահմանյան բանակների փորձի վրա ու հատկապես պոպուլյար է Իսրայելի բանակի օրինակը։ Հիմա եկեք համեմատենք իսրայելի ու Հայաստանի բանակների համարժեք պարամետրեր, որպեսզի հասկանանք, որ քլնգիստներին իրականում պետք ա ճիպոտներով փողոցով լարել. Ինքնասպանություններ ՑԱՀԱԼ-ում (իսրայելի բանակի անվանումը), որտեղ ամենախիստ կերպով են պայքարում միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ ու եթե ասենք ինչ որ զորամասում բացահայտվում է դեդովշչինայի դեպք՝ ցրում են այդ զորամասը, այս տարի գրացվել է ինքնասպանությունների 15 դեպք։

ՑԱՀԱԼ-ից մոտ երկուսուկես անգամ ավելի քիչ թվակազմ ունեցող Հայակական բանակում անցած տարում գրանցվել է երկու նման դեպք, այսինքն՝ ինքնասպանությունների ցուցանիշով ՑԱՀԱԼ-ը ավելի քան երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ ունի։ Մարտական կորուստներ Համմեմատենք նաև մեր ու ՑԱՀԱԼ-ի մարտական կորուստների ցուցանիշները։ Մեր համար 2014-ը դրաձավ աննախադեպ լարվածության տարի՝ հրադադարից հետո ու մարտական կորուստների թիվը հասավ 25-ի, այն դեպքում, երբ մեզ տեխնոլոգիապես, թվաքանակով ու հնարավորություններով էապես չզիջող հակառակորդի մոտ այդ թիվը առնվազն մի քանի անգամ ավել է և մոտ է 150-ին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել