Կրոնական զգացմունքները վիրավորող ծաղրանկարները չեն հրապարակվի։
Աշխարհի մի շարք երկրներում կան կարգավորիչներ՝ նաև օրենքի ուժ ստացած: Նման դեպքերը դաս պետք է լինեն նաև մեր ԶԼՄ-ների համար:

The New York Times-ը, The Wall Street Journal-ը, Reuters-ը և Associated Press-ը հայտարարել են, որ չեն հրապարակի կրոնական զգացմունքները վիրավորող ծաղրանկարները: Ծաղրանկարները վերատպել են միայն The Daily Beast և Slate առցանց պարբերականները: «Տվյալ հարցի մանրակրկիտ քննարկումից հետո Times-ի խմբագիրները որոշել են, որ ծաղրանկարների նկարագրությունն ընթերցողներին բավականաչափ տեղեկություն կտա այսօրվա պատմությունն ընկալելու համար»,- ասել է New York Times Company-ի մամուլի քարտուղար Դանիել Ռոադեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել