Ֆրանսիական բազմաթիվ թերթերի խմբագիրներ պատրաստվում են «Մամուլ և լրատվություն» ֆոնդից երկու հարյուր հիսուն հազար եվրո տրամադրել, որպեսզի Charlie Hebdo-ն շարունակի իր գործունեությունը, ևս երկու հարյուր հազարը հավանաբար տրամադրվելու է Ֆրանսիական Գուգլի՝ մամուլի թվայնացման համար ստեղծված ֆոնդից․․․
Հաջոր չորեքշաբթի Charlie Hebdo-ն կտպագրվի մեկ միլիոն օրինակով... Եվ վերջում Ֆրանսիան իսկապես չէր սպասում, որ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի կունենան զորակցության ակցիաներ... Հուսով եմ, մի քիչ էլ վստահ եմ, որ Հայաստանում էլ մի բան կկազմակերպվի, վատ չէր լինի, քանի որ երբ մարտի մեկին տաս զոհ կորցրինք խոսքի, ընտրության ազատության համար էր... Չնայած մեր դեպքում ամենացավալին էն ա, որ տականքը ներսից էր... Մյուս կողմից եթե ազգությունը մի կողմ դնենք, կասկածյալները, որոնք շարունակում են մնալ զինված ու դեռևս հետապնդվում են ոստիկանության կողմից, ֆրանսիական քաղաքացիություն ունեն, իսկ ազգությամբ վերջին արաբ են...



