Tert.am-ը գրում է․
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 2014 թվականը համարում է բարդ տարի իր թռիչքներով և անկումներով: «Ես ավելի շատ զբաղված էի արվեստով, հասցրեցի մի քանի երգ ստեղծել, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի խոսքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Արդեն այդ երգերի մի մասը ձայնագրվել է: Նպատակ ունենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը այդ քայլերով նպաստել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենք որոշել են 100-րդ տարելիցին ընդառաջ հնչեցնել նահատակ բանաստեղծների խոսքերով գրված երգերը. «Իմ երգերից մեկը ընտրվեց հենց Սիամանթոյի անվան դպրոցի հիմնը: Սա տարվա ամենապայծառ իրադարձություններից էր»,- ասաց նա:
2015թ.-ի համար կան մի շարք երգեր և մտահղացումներ, որոնք, ինչպես Դանիել Երաժիշտը նշեց, նույնպես Ցեղասպանության տարելիցին ընդառաջ կյանքի կկոչվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



