Առաջին անգամ Հայաստանում բլոգերների առկայության մասին իմացա մի քանի տարի առաջ, երբ մեր բլոգոլորտի «հիմնադիր հայրերը» սապոն էին նվիրել ամենայն հայոց Վասակ Սյունի՝ Գեորգի Վանյանին, երբ վերջինս մամուլի ասուլիս էր հրավիրել իր կազմակերպած ադրբեջանական մշակույթի օրերի վերաբերյալ։ Անցել է արդեն մի քանի տարի ու եթե առաջ ազգիս կեսը չգիտեր էլ բլոգը ինչա, իսկ բլոգերն՝ ով, ապա հիմա ով չի ալարում իրան բլոգերա հայտարարում, ընդ որում շատ են այնպիսիք, ովքեր այս կերպ փորձում են ինքնահաստատվել։ Ուզում եմ այս անգամ էլ անդրադառնամ թեմային, ոչ միայն որպես բլոգեր, այլ նաև, որպես հոգեբան, իսկ դուք վերջում ինքներդ որոշեք, արդյոք ես էլ պետք է դասվեմ սուտի բլոգերների շարքին՝ ելնելով ստորև ներկայացված իմ իսկ թեզերից։
Նախ, մի երկու բառով բնութագրեմ, թե ինչ եմ անձամբ ես հասկանում բլոգեր ասվածով ու ինչ գործառույթներ եմ տեսնում այս կոչման ադեպտներից։ Ըստ իս բլոգերի հայերեն հոմանիշը ճշմարտախոսն է, որովհետև ամեն գրառումով բլոգերը պետք է արտահայտի իր սուբյեկտիվ դիրքորոշումը արտաքին աշխարհի հաանդեպ։ Այսիքն, բլոգում ազնիվ չգտնվելը նույնն է, ինչ ինքնախաբեությունը։ Բացարձակապես սխալ եմ համարում բլոգերին նույնացնելը լրագրողի հետ, քանի որ այս երկու հասկացողություններըենթադրում են մի շարք իրարամերժ էսթետիկական առանձնահատկություններ, ինչպես նաև բազմաթիվ ոճային նյուանսներ։ Բլոգերը ուղղակի արձաանագրում է իրեն հուզող իրադարձություններ, թեմաներ, մարդկանց ու անում է դա սուբյետիվորեն, իսկ լրագրողը չպետք է անձնական դիրքորոշումը խառնի իր մասնագիտական գործունեությունը, քանի որ նրա պրոֆեսիոնալիզմը կախված է տեղեկատվության օբյեկտիվ լուսաբանման մեջ։ Ընդ որում, իմ կարծիքով, բլոգերի համար ամենևին էլ առանցքային չպետք է լինի իր էջադիտումների թիվը, քանի որ ինչպես իմ ծանոթներից մեկն է սիրում ասել, բլոգերը ներկայացնում է աշխարհի իր տեսլականը, ուստի ամենևին էական չէ, 100 հոգի է դա տեսնում, թե 100000, եթե այն քոնն է, ապա այն չի փոխվի զուտ էջադիտումների քանակից։
Ինչի՞ ենք մենք ականատես լինում այսօր մեր բլոգոլորտում։ «Հիմնադիր հայրերը» դեռ թու-թու-թու ողջ առողջ են ու շարունակում ենծավալել իրենց գործունեությունը, ավելացել են բազմաթիվ նորահայտ դեմքեր, որոնք ավելի քիչ կամ ավելի շատ ճանաչում ունեն մեկը-մյուսի հանդեպ ու կա նաև մի խումբ, որը երևի թե ամենամեծաթիվն է ու ամենաշուխուռչին՝ ռեյտինգամոլ սուտի բլոգերները։ Սրանց համար իրանց էջադիտումների քանակը արդեն սրբությունա դարձել ու շատ հաճախ, մարդ զարմանումելա, թե ինչ տփուկ բաաների կգնան, մենակ թե իրենց թիվը աճի։ Անուններ չեմ ուզում նշել, ուղղաակի նկարագրեմ մի քանի միջոցներ, որոնք տարածված են սույների միջավայրում ու բնորոշող են այս ենթախմբի համար։
Որպես կանոն, նմանների գրառումներոում ի սպառ բացակայում է հեղինակի ինդիվիդուալիզմը, նրա սուբյեկտիվությունը, իսկ ինքը՝ գրառումը կրում է ինչ որ «դեսից-դենից» բնույթ (ասենք ինչ որ հանրային մարդկանց նկարներ կամ կենսագրական, գեղեցիկ նկարներ, հետաքրքիր ծրագրեր, էրոտիկ կոնտենտ) կամ էլ, ինչը ինձ հատկապես է զվարճացնում, վերցնում են միի որևէ օտարերկրյա բլոգային գրառում կամ ամսագրի հոդված, թարգմանում ու փոքր ինչ ձևափոխում են դրանք ու սկսում են շպարիտ անել, որպես իրենց փայլուն մտքի պսպղուն մարգարիտներ։ Դե, երևի կարիք էլ չկա հիշատակելու ասենք «Սեքս», «Էրոտիկա», «18+» տիպի թագերի ակտիվ կիրառման մասին, որովհետև հատկապես Անժոյի էպիկական ֆոտոսեսսիայի պատմություններից հետո, էս ժանրը դառավ ամենապահանջվածը հայաստանում։Երևի շատերդ տեսած կլինեք ձեր ֆեյսբուքյան էէջերում կոչեր լայքելու այս կամ այն մարդու էջը, կամ նկարը կամ մի ինչ որ լինք։ Հետո էլ հոոոոպ, մեկ էլ իմանում ես ոմն խրթվիլակ ճանաչվելա լավագույն էսինչը, ինչ որ տափակաբանություն շահելա ինչ որ մրցանակ և այսպես շարունակ։ Հազվադեպ չեն նաև միմյանց հետ գզվռտոցը ու մեղադրանքները հեղինակային իրավունքների վկայակոչմամբ ու բոլոր վերոնշյալ բեներում մեղադրանքներով։ Ստեղ են ասել «Գողը՝ գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։»
Այնուամենայնիվ, ի՞նչն է դրում մարդկանց այս քայլերին։ Իհարկե, անհնար է ընդհանուր ախտորոշում տալ բոլորի համար, բայց դե ինձ թվում է խոսքը գնում է գերարժեքության կամ թերարժեքության բարդույթով տառաապող մարդկանց մասին, որոնք էջադիտումներով են կարողանում իրենց օգտակաար ու սիրված զգալ ու այս կերպ իրացնում են իրենց, բայց դա վտանգավոր է, քանի որ նման կոմպենսացիան կարող է բերել կախվաածության ու այդ մարդիկ մի օր չեն էլ զգա, որ իրենց համար հաջողության չափանիշը դարձել է անդեմ Like կոճակը։