Ռուսական խոշորագույն գործակալություններից մեկի՝ РИА Новости-ի Բաքվի թղթակիցը՝ Նիջադ Գաջիևը, իր ֆեյսբուքյան էջում սկանդալային հայտարարություն է արել: Ադրբեջանում ռուսական «գծի» քարոզիչներից մեկը գրել է.
«Ես խստորեն դատապարտում եմ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և կարծում եմ, որ սա հակաիսլամական ալիքի դեմ իրականացվող հերթական սադրանքն է։ Այնուամենայնիվ, եթե խոսենք այն մասին, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ, ապա պետք է խոսենք նաև այն մասին, որ չպետք է վիրավորել կրոնը կամ այս և այլ կրոնների սրբությունները, քանի որ այդ քայլը ոչ թե խոսքի ազատություն է ենթադրում, այլ գիտակցված բարոյական հարձակում։
Ցանկացաք անարգանք մահմեդականների մարգարեին, ուրեմն, խնդրում եմ, մի բողոքեք տեղի ունեցածի համար»։
Փաստորեն, РИА Новости-ի թղթակիցը բացահայտ պաշտպանում է իր հավատակիցների «գիտակցված բարոյական հարձակումը» և ձեռքի հետ էլ տարփողում՝ մահմեդականների դեմ ցանկացած խոսք և առռը հա... Ընդ որում, սա ոչ միայն ահաբեկչական մեկ գործողության պաշտպանություն է, այլև միջազգային ահաբեկչական խմբավորման քարոզ, որովհետև հայտնի է, որ նմանատիպ գործողություններ իրականացնում են բացառապես իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումները...
Ի դեպ, այս երիտասարդին ճանաչելու առիթ եմ ունեցել Մոսկվայում՝ միջոցառումներից մեկի շրջանակներում: Ակնհայտ քարացած մտածելակերպով և ադրբեջանական բթացման մեխանիզմով անցած երիտասարդ էր, ում միաժամանակ գրկաբաց էին ընդունում մոսկավյան լրատվական դաշտում: Հետաքրքիր է, ՌԻԱ-ի ղեկավարությունը հանդուրժելու՞ է երիտասարդ ծայրահեղականի հետագա պաշտոնավարումը...
Եթե այո, ապա ստացվում է, որ մոսկովյան ազդեցիկ լրատվական ծառայությունը Բաքվում իսլամիստ ծայրահեղականներ է բուծում և խրախուսում է խոսքի ազատության դեմ արված ահաբեկչության բացահայտ քարոզը: Հավանաբար Մոսկվայում մոռացել են, որ այն, ինչ այսօր իր ձեռքում է, վաղը կարող է հայտնվել բոլորովին այլ տեղ...
Այսօր ես իմ մոսկովյան ընկերների միջոցով այս հրապարակումը կփոխանցեմ РИА Новости-ի ղեկավարությանը...