1in.am-ը գրում է․

Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակման կասկածյալների լուսանկարները՝ հայտնում է France-Presse գործակալությունը: Ներկայում հետախուզման մեջ են Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երրորդ կասկածյալը՝ 18-ամյա Համիդ Մուրադը, կամավոր հանձնվել է ոստիկանությանը: Նշվում է, որ Մուրադը որոշել էր իշխանություններին հանձնվել այն բանից հետո, երբ տեսել էր իր անունը սոցցանցերում շրջանառվելիս: Նա հայտարարել է, որ մասնակից չի եղել հարձակմանը:
Նշվում է, որ Շերիֆ Կուաշին արդեն ենթարկվել է պատասխանատվության 2008-ի ահաբեկչության մեղադրանքով՝ Իրաքում ապստամբներին օգնելու համար: Նա ազատազրկված է եղել 1.5 տարով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1519272.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել