Շարմազանովը քիչ առաջ «ԱրմՔոմեդի հյուրանոցում» պատմեց, թե ինչպես էր ղեկավարում ուսանողական շարժումը ժամանակին և 96 թ.-ին նախագահականի դիմաց երեք օր վրաններով բողոքի ցույց էր անում: Լավ էր անում, իր իրավունքն էր: Բայց մեկն իրեն հարցնի. «Այ խելոք, էդ ո՞նց եղավ, որ նախ դու դա արեցիր, դրանից հետո ոչ միայն չդադարելով ուսանող լինել, այլ բոլոր կրթական աստիճաններն անցար, գիտությունների թեկնածու դառնալ (էլ չեմ ասում, որ գլխիցդ մազ չպակասեց այդ երեք օրվա ընթացքում), իսկ 2008-ի փետրվարի 20-ին համալսարանի ռեկտորը ռեկտորատի հատուկ նիստ հրավիրեց և դեկաններին խիստ տոնով զգուշացնում էր, որ նրանք (մեջբերում եմ) «գլխով են պատասխանատու, եթե որևէ ուսանող գնա ցույցի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել