Էնքան խոսեցին էդ Glendale Life-ից, որ ես էլ մի սերիա նայեցի, չնայած, որ առավել քան վստահ էի, որ էժանագին ու ցածրակարգ շոուի եմ ականատես լինելու։ Ու պատկերացրեք, այդպես էլ դուրս եկավ։

Բայց մի կողմ դնենք շոուի ցածրակարգությունը, մի կողմ դնենք ներգրավված մասնակից-դրասանների դերասանական էժանագին խաղը, մի կողմ դնենք ընդհանուր վուլգարությունը, հայհոյախոսությունն ու բազմաթիվ էսթետիկ կողմեր, առավել ևս, որ դրանց մասին արդեն խոսում է ով չալարի։

Ուզում եմ մենակ մի դրվագի վրա կենտրոնանալ. աղջկերքով իբր լակել են ու իբր իրար վրա բոցեր են անում, ու էն ձիու դեմքով տատին, իսկ հետո նաև մնացածը, սկսում են էդգարի կնոջը իբր հարցուփորձ անել, թե որտե՞ղ են ինքն ու ամուսինը սեքս անում, ո՞նց, ի՞նչ դիրքերում... էդ սաղ նկարում են հեռախոսի վրա ու մի հատ էլ ցույց են տալիս Էդգարին (իբր էլի) էն էլ բույնիոտում ա, էլի իբր...



Հիմա հարց.լ եղբայր, հասկացանք հելել Հայաստանից փախել ես ու հանուն ամերիկյան երազանքի պատրաստ ես շատ բաների, բայց ես մի բան չեմ հասկանում, մի՞թե հանուն էդ երազանքի կարելի ա անգամ նման սրբապղծության գնալ։ Լավ, հասկացանք, մոդել ա կինդ , դու էլ ազատամիտ տղա ես ու խնդիր չունես, որ ինքը տարբեր սերիաներում լիֆչիկ-տռուսիկով ա նկարվում, հասկացանք, որ իբր հարբում ա ու իբր ուշագնաց ա լինում, հասկացանք էդ սաղ, բայց ես ուզում եմ հասկանալ, թե մոտավորապես ի՞նչ թիվ պետք ա տան, որպես աշխատավարձ, որ դու համաձայնվես, որ ձեր սեռական կյանքի քննարկումներն էլ մտցնեն շոուի սցենարի մեջ ու դու դրա հետ օքեյ լինես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել