1in.am–ը գրում է.

20141229-aguilera-post

Երգչուհի Քրիստինա Ագիլերայի Կալիֆոռնիայի Դիսնեյլենդ այցելությունը սկանդալով է վերջացել: Երգչուհին վիրավորել է զվարճանքների այգու աշխատակցին, գրում է spletnik.ru: Ագիլերայի նման վարքագծի պատճառն այն էր, որ Միկի Մաուսի կոստյումով դերասանը հրաժարվել էր լուսանկարվել իր և իր ընկերների հետ:

Դեկտեմբերի 18-ին Քրիստինան փեսացուի՝ Մեթ Ռատլերի և ընկերների հետ այցելել էր Կալիֆոռնիայի Դիսնելյենդ, որպեսզի նշի իր ծննդյան 34-ամյակը:

Նշվում է, որ ընկերները ցանկացել են լուսանկարվել Միկի Մաուսի հետ, սակայն դերասանը հրաժարվել է՝ բացատրելով, որ պատրաստվում է ընդմիջման:

Դրան ի պատասխան՝ Քրիստինա Ագիլերան հայհոյել և վիրավորել է Դիսնեյլենդի աշխատակցին, ասելով. «Դու ընդհանրապես գիտե՞ս, թե ես ով եմ»:

Ենթադրվում է, որ երգչուհու և նրա ընկերների վարքն այնքան ագրեսիվ է դարձել, որ Դիսնեյլենդի աշխատակիցը ստիպված է եղել կանչել անվտանգության ծառայությանը:

Кристина Агилера

Кристина Агилера и Мэтт Ратлер в Диснейленде

Кристина Агилера и Мэтт Ратлер в Диснейленде

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել