Շարունակելով տաբուների կոտրման գործընթացը մի բան էլ գրեմ ու գնամ մյուս կարծրատիպի կոտրման մասին մտածեմ:
Ուրեմն 2008 թվականին երբ արդեն եղել էր մարտի 1-ը ու շատերը վախեցել, շատերն էլ թաքնվել էին ու չէին ցանկանում, որ իրենց մասին հիշեն, որոշներն էլ տեղում դավանափոխ էին եղել, ես փորձեցի հասկանալ, որ տեսակն է ավելի կայուն մարդկային հարաբերություններում:
Խոսքը ընկերների մասին չէ, որովհետև ընկերները այսպես թե այնպես կողքիդ են լինում, այլ այն ծանոթների, որոնց հետ դեռ չես ընկերացել, սակայն քեզ օտար էլ չեն ու չգիտես այդ ծանոթությունը կվերածվի ընկերության, թե կմնա պարզապես ծանոթություն:
Ու մի ծանոթ տղա ունեի, ով ամուսնացած չէր ու իր զամաշկաներով ավելի կանացի պահելաձև ուներ ու որոշ կասկածներ կար որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:
Ու գիտեք որն էր ամենահետաքրքիրը, որ այդ սարսափելի ծանր օրերին, այդ տղան չէր վախենում ընդդիմադիր դիրքորոշում արտահայտել ու շատ անգամ ավելի սկզբունքային գտնվեց, քան նրանք, ովքեր տղամարդկությունից էին խոսում ու աջ ու ձախ գոմիկներին ձեռ առնում:
Իսկ ամենակարևոր դիտարկումը այն էր, որ քյառթուներն ու ղզիկները, էքստերմալ վիճակում իրենց ավելի արժանապատիվ պահեցին, քան այս երկու խմբերին սովորական կյանքում այս անխնա խարազանողներն ու պախարակողները..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/795849867121132?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել