Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Ամերիկո Լոպեսը ժլատության պատճառով կանգնեց դատարանի առջև։

clip_image007

Շինարարական ընկերության աշխատող Ամերիկո Լոպեսը ջեքփոթ շահեց, սակայն որոշեց այդ մասին ոչ ոքի տեղյակ չպահել, քանի որ նա բանավոր պայմանավորվածություն ուներ գործընկերների հետ հաջողության դեպքում շահումից նրանց բաժին տրամադրելու վերաբերյալ, իսկ կիսվել չէր ցանկանում: 

Ամերիկոն որոշեց ստել, թե իբրև պետք է վիրահատվի: Սակայն գործընկերներն ամեն դեպքում նրան ջրի երես դուրս բերին և քարշ տվեցին դատարան: Դատարանը որոշեց, որ Լոպեսը պետք է կիսվի շահումով:

Բիլի Հարել կրտսերի աղոթքները տեղ հասան, սակայն ոչ մի լավ բանի չհանգեցրին:

clip_image009

Հոգեգալստական-քարոզիչ Հարելն աշխատում էր շինարարական խանութի պահեստում և աղոթում էր, որ շատ փող ունենա: Նրա աղոթքները անարդյունք չմնացին և 1997թ.-ին նա շահեց 31 մլն դոլար:

Բիլին որոշեց, որ դժվար ժամանակները մնացել են անցյալում և գնեց ռանչո, իսկ հետո նաև վեց առանձնատուն և մի քանի շքեղ ավտոմեքենա: Սակայն ինչպես հաջողակներից շատերը, չէր կարող «ոչ» ասել իր հարազատներին և մոտիկ մարդկանց: Ինչևիցե, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Բիլին ամուսնալուծվեց և ինքնասպանություն գործեց:  

Բիլի Հյորտն իր կարողությունը վատնեց թմրանյութերի վրա:

clip_image010

1989 թ.-ին Միչիգանի բնակիչ Բիլի Հյորտը վիճակախաղով շահեց 3.1 մլն դոլար:  Երկու տարի անց նա արդեն տառապում էր կոկայինի կախվածությունից, ամուսնալուծված էր և գտնվում էր հետախուզման մեջ սպանության փորձի համար: Նրանից երես թեքեցին բոլորը, նույնիսկ` սեփական երեխաները: 

Առասպելական չափերի հասնող շահումը Բիլին անմնացորդ վատնեց թմրանյութերի վրա:

Դենիս Ռոսին ամուսնալուծության ժամանակ «մոռացավ» նշել շահումը։  

Կալիֆորնիայի բնակիչ Դենիս Ռոսին շահեց 1.3 մլն դոլար և որոշեց նոր կյանք սկսել: Այդ նոր կյանքում արված առաջին քայլը ամուսնալուծությունն էր, ընդ որում, դրա իրական պատճառի մասին Դենիսը որոշեց ամուսնուն չասել և ամուսնալուծության փաստաթղթերի մեջ շահումի վերաբերյալ ոչինչ չնշել: Թոմասը կասկածեց, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, սակայն ամուսնալուծությանը հեշտությամբ համաձայնվեց:

Երկու տարի անց ճշմարտությունը բացահայտվեց, Թոմասը հայցով դիմեց դատարան, և վերջինս վճիռ կայացրեց նախկին ամուսնուն տալ ամբողջական շահումը` ամբողջ գումարը մինչև վերջին ցենտը:


Լյուկ Պիտարդը վերադարձավ Մակդոնալդսում աշխատելու։

2006 թ.-ին ծնունդով Ուելսից Լյուկ Պիտարդը շահեց 1.3 մլն ֆունտ ստեռլինգ (1.9 մլն դոլար): Նա առաջին հերթին ճանապարհորդության մեկնեց Կանարյան կղզիներ, այնուհետև կազմակերպեց շքեղ հարսանիք և գնեց նոր տուն:

Մեկուկես տարի անց գումարը վերջացավ, և Լյուկը վերադարձավ Մակդոնալդսում աշխատելու: Նա վստահեցնում է, որ երջանիկ է համարում իրեն և իր ներկայիս կյանքից լիովին գոհ է:

Շահումից հետո Ուիլյամ Պոստին սկսեցին հետապնդել անհաջողությունները։

Փենսիլվանիայի բնակիչ Ուիլյամ Պոստը 1988թ.-ին շահեց 16.2 մլն դոլար և մտածեց, որ դրանով իր բոլոր խնդիրները մնացին անցյալում: Սակայն երջանիկ ու անհոգ կյանքի փոխարեն նա ստացավ իրար հերթափոխող մի շարք դժբախտություններ:

Սկզբից Պոստի կինը որոշեց, որ իրավունք ունի ստանալու իր բաժինը և դիմեց դատարան: Այնուհետև «հաջողակի» հարազատ եղբայրը  մարդասպան վարձեց` հույս ունենալով հարուստ ժառանգություն ստանալ: Ի լրումն այս ամենի՝ չգիտես թե որտեղից հայտնված հարազատների ամբոխն էր` նրանից գումար ցանկանալու անվերջանալի խնդրանքներով:

Մեկ տարի անց Պոստը ոչ միայն սնանկ էր, այլև 1 միլիոն դոլարի պարտք ուներ: Այժմ նախկին միլիոնատերն ապրում է սոցիալական նպաստի հաշվին և բացարձակապես չի զղջում կորցրած միլիոնների համար:

Վիճակախաղով 20 մլն դոլար շահած Jeffrey Dampier-ը սպանվեց ժլատ հարազատների կողմից։

clip_image001[12]

Կարծում եք ձեր հարազատները գլխացավա՞նք են: Սխալվում եք: Եկեք դիտարկենք Ջեֆրի Դամպայրի դեպքը, ով 1986թ.-ին իլինոյսյան վիճակախաղով ջեքփոթ շահեց: Իր մրցանակը ստանալուց հետո շռայլ հաղթողը սկսեց ընկերներին և հարազատներին թանկարժեք նվերներ նվիրել, ընդ որում, թանկարժեք ավտոմեքենաներ, ճանապարհորդություններ դեպի էկզոտիկ առողջարաններ, իսկ հարազատներից մեկի համար նույնիսկ տուն գնեց:  

Ցավոք, Ջեֆրիի հարսի` Վիկտորիա Ջեքսոնի համար դա քիչ էր: Նրան պետք էր ամբողջ գումարը: 2005թ.-ին Վիկտորիան իր ընկերոջ հետ միասին առևանգեց միլիոնատիրոջը և սպանեց նրան` գլխին կրակելով: Այս խենթ արարքի միակ դրդապատժառը նախանձն էր: Երկուսն էլ ձերբակալվեցին և դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Ջերալդ Մասվեգոնի համար շահումը ճակատագրական դարձավ։

clip_image014

1998 թ.-ին Կանադայի բնակիչ Ջերալդ Մասվեգոնը ստացավ վիճակախաղում շահեց 10 մլն դոլար: Հաջորդ յոթ տարիները նրա համար վերածվեցին շարունակական երեկույթների, որի ժամանակ ալկոհոլի գետեր էին առաջանում: Իսկ 2005 թ.-ին Մասվեգոնը կախվեց իր ծնողներին պատկանող ավտոտնակում:

Ռոդա և Ալեքս Տոտ ամուսինները հայտնվեցին մեղադրյալի աթոռին` հարկերը չվճարելու պատճառով։

clip_image015

Տոտ ամուսինները 1990թ.-ին Ֆլորիդայում շահեցին 13 մլն դոլար: 15 տարի անց նրանք իրենց սնանկ հայտարարեցին: Գումարած դրան դատարանը նրանց մեղադրանք ներկայացրեց հարկերից խուսափելու համար: Ալեքսը մահացավ դատավարության օրվան չսպասելով, իսկ Ռոդան երկու տարի անցկացրեց բանտում:

Վիվյեն Նիկոլսոնը, շահելով վիճակախաղում, հայտարարեց որ պատրաստվում է «ծախսել, ծախսել և ծախսել»: Այդպես էլ նա վարվեց

1

Վիվյեն Նիկոլսոնը 1961թ.-ին շահեց 152.300 ֆունտ ստեռլինգ, ինչն այդ ժամանակ համարժեք էր մերօրյա 3 մլն ֆունտ ստեռլինգին: Ինչպես և աղջիկը խոստացել էր, նա անհապաղ անցավ անհատույց գումարը ծախսելուն և կարողացավ ամբողջը ծախսել ընդամենը 5 տարում:

Ամուսնու մահից հետո նա երկար ժամանակ չսգաց: Քանի դեռ փող կար, Վիվյենը 5 անգամ ամուսնացավ, բուժվեց ալկոհոլիզմից, արտաքսվեց Մալթա, դարձավ «Եհովայի վկա», փորձեց ինքնասպանություն գործել, ինչպես նաև հասցրեց հանգստանալ հոգեբուժարանում:2Իր փողերը նա ծախսեց Harrods-ի զգեստների, լյուքս դասի ավտոմեքենաների և դեպի էկզոտիկ հանգստավայրեր ճանապարհորդություների վրա: 1977թ.-ին Վիվյենն արժանացավ նրան, որ նրա մասին նկարահանվեց «Spend, Spend, Spend» (Ծախսել, ծախսել, ծախսել) ֆիլմը: Ավելի ուշ նա ինքը գրեց համանուն գիրք, որն, ի դեպ, այժմ էլ կարելի է գնել Amazon.com կայքից:

Այժմ Վիվյենը սովորական կին է դժբախտ անցյալով և ինչպես բոլոր բրիտանական տատիկները, ապրում է շաբաթական £87 թոշակով:

Evelyn Adams` կին, ով կրկնակի շահել է վիճակախաղով և այժմ ապրում է տրեյլերում։

clip_image001[14]

Հասկանալի է, որ մեկ անգամ վիճակախաղում հաղթելը վիթխարի հաջողություն է: Սակայն կրկնակի շահելը, այն էլ ոչ երկար դադարից հետո պարզապես անսահման հաջողություն է:  Սակայն, Էվելինը կարողացավ 1985թ.-ին և 1986թ.-ին Նյու Ջերսիի տեղական վիճակախաղով շահել ընդհանուր առմամբ 5.6 մլն դոլար:

Ցավոք, կինը ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ և փորձում էր նորից ու նորից շահել: Գումարը երկար չբավարարեց, իսկ հաջողությունը երրորդ անգամ այդպես էլ չժպտաց: 20 տարի անց կինը վերջնականապես սնանկացավ և այժմ ապրում է հնամաշ տրեյլերում:

Ken Proxmire` 1 մլն դոլար շահած մեքենավարն իր ողջ գումարը ներդրեց ավտոմոբիլային բիզնեսի մեջ և 4 տարում վառվեց:

clip_image002[6]

Քեն Պրոքսմայրը սովորական մեքենավար էր, երբ Միչիգանի վիճակախաղով շահեց 1 մլն դոլար: Իհարկե, հաղթելուց հետո Քենը որոշեց գեղեցիկ կյանքին մոտ լինել և տեղափոխվեց Կալիֆորնիա, որտեղ իր եղբայրների հետ սկսեց զբաղվել ավտոմոբիլային բիզնեսով: Չորս տարի անց նա ստիպված էր իրեն սնանկ հայտարարել:  

Նրա որդի Ռիքը մեկնաբանեց կատարվածը. «Նա սովորական աղքատ տղա էր, ով հանկարծակի հարստացավ: Նա ցանկանում էր փորձել ամեն ինչ և միանգամից: Դա իսկական մղձավանջ էր երեք կամ չորս տարի շարունակ: Այժմ հայրս ապրում է ավելի հեշտ: Այլևս չկան լիմուզիններ կամ ուղղաթիռներ գնելու մասին այդ խելահեղ զրույցները, որոնք մենք լսում էինք ամեն օր»: Այժմ Քենն առաջվա պես մեքենավար է աշխատում:  

Janite Lee` վիճակախաղով շահած կեղծամներ պատրաստելու վարպետ կինն օգնեց քաղաքական գործիչներին, կրթությանը, հասարակությանը և մնաց դատարկաձեռն

clip_image003[6]

Երբեմն նույնիսկ ամենալավ մտադրությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, ինչպես դա եղավ Միսսուրի նահանգի 52-ամյա բնակչուհի Ջանիտ Լիի դեպքում, ով 1993թ.-ին տեղական վիճակախաղով շահեց 18 մլն դոլար: Շահումից անմիջապես անց Ջանիտը սկսեց գումար ներդնել հնարավոր բոլոր կրթական ծրագրերում, սոցիալական նախագծերում և քաղաքականության մեջ: Մի քանի միլիոնը անմիջապես ծախսվեց շքեղ առանձնատուն և ավտոմեքենա ձեռք բերելու վրա:

Այս ամենին զուգահեռ, Ջանիտը 1 մլն դոլար նվիրաբերեց Վաշինգտոնի համալսարանին, որը որպես երախտագիտություն նման շռայլ նվիրաբերության նրա անունով կոչեց համալսարանի ընթերցասրահներից մեկը: Բացի այդ, ըստ ասեկոսեների, 277 հազար դոլար նվիրաբերվեց ժողովրդավարական ուժերի աջակցությանը և Բիլ Քլինթոնի, Ալ Գորի և նույնիսկ Հարավային Կորեայի նախագահի հետ բարեգործական ընթրիքների վրա: 

Սրանով կինը չսահմանափակվեց և 30 հազար դոլար նվիրաբերեց հարավկորեական եկեղեցական հովվի ընտանիքին, ով մահացել էր: Ամերիկայում գործող հարավկորեական մի շարք կազմակերպությունների համար նա տուն գնեց և նվիրաբերեց տարբեր չափի գումար: Նրա բարեգործությունը թանկ արժեցավ:

Սակայն, վիճակախաղով շահումից հետո Ջանիտը մտածեց, որ պետք չէ սահմանափակվել շահած միլիոններով և հենց առաջին տարում ազարտային խաղերում պարտվեց 347 հազար դոլար: 2001թ.-ին նա վերջնականապես սնանկացավ: Սա վառ օրինակ է այն բանի, որ երբեմն  բարի մտադրությունները տանում են դեպի դժոխք:

Քելի Ռոջերսը չափազանց երիտասարդ գտնվեց, որպեսզի խելամտորեն տնօրինի շահումը:

callie_rogers_1796e3e386d03ce0dd6fb18a4741ed19_219

Քելի Ռոջերսը համարվում էր աշխարհի ամենահաջողակ աղջնակը: Եվ իսկապես, 16 տարեկան հասակում նա դարձավ 1.9 մլն ֆունտ ստեռլինգի սեփականատեր: Իր գլխին ընկած երջանկությունից խենթացած աղջիկը անդադար շրջում էր խանութներով` նվերներ գնելով իր, հարազատների և ընկերների համար: Նա նույնիսկ որոշեց դիմել կրծքի մեծացման վիրահատության:

callie-rogers

Սակայն, նման տեմպերով քամուն տրվեղ գումարը բավարարեց 6 տարուց մի փոքր ավելի միայն: Որքան էլ որ ցավալի է, Քելին երկու անգամ փորձեց ինքնասպանություն գործել, սակայն այդ երկու անգամն էլ նրան փրկեցին: Այժմ նա 22 տարեկան է, միայնակ մայր և աշխատում է որպես սպասուհի:

«Jack» Whittaker Jr` ԱՄՆ-ի խոշորագույն ջեքփոթերից մեկը շահած մի մարդ, ով կորցրեց 114 մլն դոլարն ընդամենը 4 տարում:  

2002 թ.-ին Արևմտյան Վիրջինիայում Էնդրյու Ջեքսոն Ուայթաքեր կրտսերը (Andrew Jackson Whittaker Jr) powerball ազգային վիճակախաղով շահեց 315 մլն դոլար: Պետք է նշել, որ, հաշվի առնելով բոլոր հարկերը, որոնք ԱՄՆ-ում բավականին բարձր են, արդյունքում առձեռն գումարը նշանակալիորեն քիչ ստացվեց: Ամեն դեպքում… 

55-ամյա հաղթողը «Diversified Enterprises Construction» ոչ մեծ, սակայն բավականին հաջողակ շինարարական ընկերության նախագահն էր: Նա ապրում էր մեծ ընտանիքում, ամուսնացած էր, ուներ առողջ և ամուր թոռներ և մոտ 1 մլն դոլար կապիտալով սեփական բիզնես: Ընդհանուր առմամբ, տիպիկ «ամերիկյան երազանք»:

clip_image001[6]

Շահումից հետո Էնդրյուն գումարի մոտ 10%-ը նվիրաբերեց տարբեր քրիստոնեական կազմակերպությունների և իր անվամբ հիմնեց բարեգործական Jack Whittaker Foundation հիմնադրամը` 14 մլն դոլար  կապիտալացմամբ:

Անշուշտ, Ուայթաքերը լավ վարվեց, սակայն նրա վատ արարքները ծածկեցին այդ լավ արարքը: Էնդրյուն երկու անգամ ձերբակալվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տեղի բարերից մեկի մենեջերին սպառնալու համար: Այդ նույն ժամանակ գողերը նրա մեքենայից գողացան մոտ 545 մլն դոլար, որոնք Ջեք թողել էր քեյսում:

Մոտ մեկ տարի անց նրա ավտոմեքենայից գողացան ևս մեկ քեյս, որում կար մոտ 200 հազար դոլար: Սրանով տհաճությունները չվերջացան, այլ, ընդհակառակը, սկսվեցին: «Caesars Atlantic City» խաղատնից նա 1 մլն դոլարի հայց ստացավ անվավեր չեկերի համար, որոնցով նա վճարումներ էր կատարել: Կինը նրանից բաժանվեց:  

2003 թ.-ին միլիոնատիրոջ տնից ոչ հեռու հայտնաբերեցին նրա թոռնուհու ընկերոջ մարմինը: Մահվան պատճառը թմրանյութերի չափից դուրս դոզան էր: Իսկ ավելի ուշ նրա թոռնուհին, ում նա շաբաթական 2100 դոլար էր տալիս գրպանի ծախսերի համար, հայտնաբերվեց մահացած այս անգամ այլ վայրում` չափազանց բարձր դոզայի թմրանյութ օգտագործելու հետևանքով: Նրա աղջիկը մահացավ հենց նույն տարում անհայտ պատճառներով: Երբ արդեն Ուայթաքերն առանց ընտանիքի մնաց, նա խոստովանեց լրագրողներին, որ «չի պատռել այդ չարաբաստիկ տոմսը»…

Իսկ հիմա մի փոքր տեղեկություն էլ ռուս հաջողակների մասին, ովքեր չեն դիմացել գումարային այս փորձությանը։

3054df33f66b8a4bbee4e02a44a8e546

Ուկրաինայի 57-ամյա բնակիչ Գենադի Տետերյան լայնորեն հայտնի դարձավ շնորհիվ այն բանի, որ երկու տարվա ընթացքում շահեց երեք ջեքփոթ:  Սկզբից «Ազգային վիճակախաղով» նա շահեց 1.6 մլն գրիվեն, ապա  մեկնեց Լեհաստան և այնտեղ շահեց 3 մլն զլոտի (մոտ 750 հազար դոլար): Վերադառնալով Լեհաստանից Տետերյան շահեց երրորդ ջեքփոթը` 3.4 մլն գրիվեն: Նրա հաջողակությունը փոխանցվել է նաև որդուն, ով  «Զվարճանք-վիճակախաղով» շահել է «Տավրիա» ավտոմեքենա:

Այժմ «հաջողակ» Գենադի Տետերյային դատում են 2.5 մլն դոլար պարտքերի համար: 2003թ.-ին նա սկսեց ծանթոներից պարտքով գումար վերցնել: Այդ գումարները նրան հիմնականում անհրաժեշտ էին վիճակախաղի նոր տոմսեր գնելու համար: Մարդիկ նրան պատրաստակամորեն տալիս էին գումարը, քանի որ բոլորը գիտեին շահած գումարների մասին և մինչ այդ էլ Գենադին աղքատ մարդ չէր եղել: Երբ մարդիկ սկսեցին պահանջել նրանից մարել պարտքերը, նա իր վրա ացետոն լցրեց և հրկիզեց իրեն:

Պարտատերերը հասկացան, որ նա իսկապես ոչինչ չի ունեցել վերադարձնելու համար, այդ իսկ պատճառով սկսեցին նրա բնակարանից հանել այն ամենը, ինչ կարող էր որոշակի արժեք ներկայացնել: Այժմ հայտնի է, որ դեռևս մինչև առաջին շահումը Գենադին ապրում էր պարտքերով, իսկ առաջին ջեքփոթով նա վճարել էր իր պարտքերը: Իսկ թե ուր էին գնացել մնացած ջեքփոթերի գումարները, այդպես էլ չկարողացան պարզել: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ կապիտալի մի մասը կարող էր  փոխանցված լինել նախկին միլիոնատիրոջ որդուն, նամանավանդ, որ վերջինս թաքնվել էր անհայտ ուղղությամբ, երբ հայրը բանտում հայտնվելու առաջ էր կանգնել:

Այս պատմություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ փողի փորձությունը կարող են անցնել ոչ բոլորը, և կյանքում ամենամեծ հաջողությունը ոչ խելամիտ մոտեցման դեպքում կարող է վերածվել ամենամեծ ողբերգության… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել