28429544Ինչպես փորձը ցույց է տալիս, մի ամբողջ կարողություն շահելը դեռևս չի նշանակում լուծել բոլոր խնդիրները: Հեքիաթային հարստության տեր դարձած շատ մարդիկ կարողացել են ռեկորդային ժամանակում քամուն տալ ողջ գումարը և հայտնվել ֆինանսական ավելի վատ վիճակում, քան մինչև իրենց «հաջողակ տոմսը» դուրս հանելը…

Մայքլ Քերոլ` վիճակախաղում հաղթած աղբահան, ով իր ամբողջ կարողությունը վատնել է 
մարմնավաճառների և երեկույթների վրա:

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես ազատվել բազմամիլիոնանոց կարողությունից: Հարցրեք Մայքլին: Նա այդ հարցում մասնագետ է: 26-ամյա տղան 2002թ.-ին բրիտանական ազգային վիճակախաղում հաղթեց £9.7 մլն (մոտավորապես $15 մլն այդ ժամանակ): Սկզբում, ինչպես վիճակախաղում հաղթողներից շատերը, Մայքլը սկսեց նվերներ շռայլել հարազատներին և ընկերներին, սակայն դա նրան շուտով ձանձրացրեց, և նա սկսեց մտածել միայն իր մասին` որոշելով, որ եթե իրեն տրվել է նման հնարավորություն, ապա պետք է փորձել հնարավորին ամեն ինչ:

garbage-man
Ցավոք, որպես կանոն, «այն, ինչ կարելի է» միշտ չէ, որ այն է, ինչ պետք է:  Այսպես, Մայքլը սկսեց թմրանյութեր օգտագործել, գնել թանկարժեք մեքենաներ և հրավիրել էլիտար մարմնավաճառների: 
Շահումից ընդամենը մեկ տարի անց Մայքլը սկսեց կոկաինի վրա վատնել օրական  ավելի քան 2000 ֆունտ ստեռլինգ գումար: Նա մի քանի անգամ իր տանը կազմակերպեց կոկաինի երեկույթներ, ինչն, ընդհանուր առմամբ, կոպեկներ արժեցավ իր համար` 325 հազար ֆունտ ստեռլինգ: Եվ սա դեռ ամենը չի, ինչին ընդունակ էր նորաթուխ միլիոնատերը:  

Երբ կինը նրան թողեց, նա լրջորեն սկսեց զբաղվել մարմնավաճառներով և ծանոթների մոտ պարծենալ, որ չորս աղջկա վրա օրական ծախսում է 2000 ֆունտ ստեռլինգ: Ութ տարվա ընթացքում նա թեթև վարքի կանանց վրա ծախսեց ավելի քան 100 հազար ֆունտ ստեռլինգ: 1 մլն ֆունտ ստեռլինգ նա ծախսեց ձիավազքի վրա, ևս 1 մլն ներդրվեց սիրելի ֆուտբոլային հավաքականի` Rangers-ի վրա: Իր վերջին £500.000-ը Մայքլը վատնեց 2008թ.-ին: Երբ արդեն ոչինչ չէր մնացել, նա վաճառեց երբեմնի շքեղության մնացորդները` ավտոմեքենաները և տունը` 400 հազար ֆունտ ստեռլինգ գումարով, որպեսզի շարունակի իր ցոփ ու շվայտ կյանքը:

Սակայն, վաղ թե ուշ ամեն ինչ վերջանում է: Այժմ Մայքլը նորից աղբ է հավաքում շաբաթական £42 համեստ վճարով: Ճիշտ է, հիմա տղան ուշքի է եկել և ասում է, որ ավելի հեշտ է ապրել շաբաթական 42 ֆունտով, քան միլիոնով: 

Իբի Ռոնքեյոլին սպանվեց սեփական ամուսնու ձեռքերով: 

clip_image001
1991 թ.-ին Իբի Ռոնքեյոլին Օնտարիոյից վիճակախաղով շահեց 5 մլն դոլար, սակայն հարկ չհամարեց քննարկել ամուսնու հետ, թե ինչպես է պատրաստվում ծախսել այդ գումարը: 
Որոշ ժամանակ անց Ժոզեֆ Ռոնքեյոլին իմացավ, որ այդ գումարից 2 մլն դոլար կինը տրամադրել է այլ տղամարդուց ունեցած իր երեխային, ում մասին Ժոզոֆը ոչինչ չգիտեր: Կատաղած ամուսինը թունավորեց կնոջը ձիու դոզայի ցավազրկող միջոցով և ձերբակալվեց սպանության համար: 

Ջեքփոթը վերջ դրեց Գրիֆինների երջանիկ ընտանեկան կյանքին:

clip_image003

Մինչ 2.76 մլն դոլար շահելը Գրիֆին ամուսինները գրեթե երբեք չէին վիճում: Ստանալով գումարը` նրանք գնեցին իրենց երազանքի ընտանեկան բույնը` 1 մլն դոլար արժողությամբ գեղեցիկ մի տուն: 
Նրանք երջանիկ էին: Իսկ հետո Լարան սկսեց էլեկտրոնային փոստով նամակներ ստանալ ամուսնու դավաճանության մասին, սկսվեց վիճաբանությունները, և 14 տարվա ամուսնական կյանքին վերջ դրվեց: Շուտով հրդեհից վառվեց տունը, և շահումից հետք անգամ չմնաց: 

10 մլն դոլար շահելուց 9 տարի անց Տիրաբասին ստիպված էր աշխատանքի դուրս գալ: 

clip_image004
2004 թ.-ին միայնակ մայր Շերոն Տիրաբասին Կանադայից շահեց ջեքփոթ 10 մլն դոլարի չափով: Նա որոշեց, որ այժմ կարող է ոչ մի բանում իրեն չմերժել և գնեց «մեծ տուն, մի քանի շքեղ ավտոմեքենա, դիզայներական հագուստ և շռայլ նվերներ հարազատներին ու ընկերներին»: Տաս տարի չանցած Շերոնը ստիպված էր վերադառնալ ավտոբուսի վարորդի իր աշխատանքին և համեստ վարձով տանն ապրելու կյանքին:

Բարեբախտաբար, շահումի մի մասը նա դրել էր բանկում իր վեց երեխաների համար, որոնք կարող էին վերցնել գումարը միայն 26 տարին լրանալուց հետո: 

Թոնդա Դիքերսոնը նվիրատվության համար հսկայական հարկ վճարեց:

b_15_04_2012_14_04_53_63426667
Նախկին մատուցողուհի Թոնդա Դիքերսոնը ժլատ գտնվեց և հրաժարվեց կիսել իր շահումը նախկին գործընկերների հետ, որի համար պատժվեց: Արդյունքում, նա ստիպված էր 1 մլն դոլար հարկ վճարել: Ինչպե՞ս կարող էր նման բան լինել: Դիքերսոնն իր շահումով հիմնեց կորպորացիա, ընդ որում, բաժնետոմսերի 51%-ը գրեց իր հարազատների վրա: Այս շռայլ նվերի համար էլ նա ստիպված եղավ առասպելական հարկ վճարել: 

Սյուզան Մուլինսը խորտակվեց պարտքերի մեջ: 

index10

1993թ.-ին Սյուզան Մուլինսը վիճակախաղով շահեց 4.2 մլն դոլար: Նա որոշեց, որ ավելի խելամիտ կլինի ամբողջ գումարը միանգամից չստանալ, այլ վերցնել այն մաս-մաս մի քանի տարվա ընթացքում: Սակայն գեղեցիկ կյանք ունենալ նա ցանկանում էր անմիջապես, և աղջիկն ինքն էլ չնկատեց, թե ինչպես հայտնվեց պարտքերի մեջ: Ապագա վճարները 200 հազար դոլարի գրավ ծառայեցին:  

Որոշ ժամանակ անց Մուլինսը, այնուամենայնիվ, պահանջեց վճարել իրեն շահումից մնացած ամբողջ գումարը, սակայն պարտքերից դուրս գալ այդպես էլ չկարողացավ: Երբ բանկը կնոջը հայց ներկայացրեց, արդեն ուշ էր` Մուլիսն արդեն հասցրել էր մինչև վերջին ցենտը քամուն տալ ողջ գումարը: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել