Yerevannews.am-ը գրում է․

ԱՊՀ-ից և Եվրոպայից Մոսկվա են գնացել ազդեցիկ «օրենքով գողեր»՝ քրեական հեղինակությունների՝ վերջին տարիների ամենաընդգրկուն հավաքին մասնակցելու համար: Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը (Շաքրո-Մոլոդոյը): Հանդիպմանը կորոշվի 150-ից ավելի գանգստերների ճակատագիրը, որոնց «գողի տիտղոսները» կասկածի տակ են:

«Ռոսբալտի» իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ սպասվում է նաև Գելա Կարդավայի ժամանումը Մոսկվա, եթե նրան հաջողվի հաղթահարել դատարանի սահմանած մուտքի արգելքը:

Ըստ աղբյուրի՝ հավաքի ճշգրիտ ամսաթիվը չի որոշվել, ամենայն հավանականությամբ՝ կկայանա մինչեւ Նոր տարի: Եթե, իհարկե, հատուկ ծառայությունները եւ իրավապահները չմիջամտեն: Քննարկման գլխավոր թեման է դարձել «գողերի ընտանիքում» ստեղծված իրավիճակը: Այսպես, Զախարի Կալիշովը հայտարարել է, որ ժամանակավորապես «օրենքով գող» չի համարում բոլոր հանցագործներին, որոնք իրենց տիտղոսներն ստացել են 2008թ.-ից հետո (խոսքը շուրջ 150 «օրենքով գողերի» մասին է): Հենց այդ տարի էր սկսվել արյունալի քրեական պատերազմը Դեդ Հասանի կլանի եւ Տարիել Օնիանիի եւ Մերաբ Ջանգվելաձեի կլանի միջեւ: Հանդիպման գլխավոր թեման պետք է դառնա երկարամյա պատերազմը Տարիել Օնիանիի (Տարո, նստած է ռուսական բանտում), Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումցի, նստած է Իտալիայի բանտում) Ասլան Ուսոյանի կլանների միջեւ: համարվում է, որ հենց այդ պատերազմի զոհն են դարձել Դեդ Հասանը եւ Յապոնչիկը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել