Զգում եմ, որ ֆեյսբուքում աժիոտաժ է սկսվել ավանդական խոզի բդի դեմ, ու որոշել եմ հարցին այլ տեսանկյունից մոտենալ։ Մինչ այդ մի քանի պարզաբանում։
Ես ինքս դեմ եմ, որ որևէ միջոցառում կազմակերպվի պարտքով։ Ինքս ճանաչում եմ մի երիտասարդ ընտանիքի, որոնց տղան արդեն դպրոց է գնում, բայց մինչ օրս հարսիկը նվեր ստացած մատանիները չի կրել, քանի որ դրանք գտնվում են լոմբարդում։ Սա ինձ համար զավեշտ է։ Բայց հիմա նայենք՝ ինչ է ստացվում. մարդիկ ամբողջ տարին աշխատում են և չեն կարողանում իրենց թույլ տալ մի փոքր ճոխություն։ Անտիբուդի կողմնակիցները ոչ թե պիտի Բուդը բոյկոտեն, այլ ելք առաջարկեն, որ նրանք, ովքեր ուզում են բուդ դնել սեղաններին, ոչ թե դա անեն պարտքով, այլ վայելքով։ Այստեղ որկրամոլության խնդիր էլ չեմ տեսնում, քանի որ ի վերջո այդ բդի վրա 4-5 կգ փափուկ խոզի միս հազիվ լինի։ Այսինքն թե յուրաքանչյուր ծննդյան միջոցառման ժամանակ հաստատ այդ քանակի միս նախատեսում եք հյուրերի համար։ Այնպես որ վերաբերվեք Ամանորին որպես ևս մի ծննդյան տոն և մի լարվեք այդքան։ Հետո, շատ ծայրահեղական բոյկոտողներին էլ ասեմ, որ այնքան էլ սիրուն բան չեք անում, երբ ստիպում եք ամաչել մարդկանց, որոնք սիրում են այդ բուդը և իրոք տարին մեկ անգամ են այն վայելում։ Դա յուրաքանչյուրի սեփական ընտրությունն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1393058537658101&id=100008619030183&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել