1in.am-ը գրում է․

f40bbb4057b75b9e045c61fe4389c46b3b8d4186

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն այնքան է տպավորվել արևելյան կրոնով, որ հարազատները նրան նամակ են հղել՝ խնդրելով չդառնալ մուսուլման: Այս մասին գրում է The Independet-ը:

«Խնդրում եմ, մի ընդունիր իսլամ, ես նկատել եմ քո հակվածությունը արևելյան ամեն ինչի հանդեպ: Եթե դու առնչվես իսլամին, դու ավելի ավելի արագ կվերածվես, քան կարծում ես: Պայքարիր դրա դեմ»,-ասվում է Չերչիլի եղբոր կնոջ՝ Գվենդոլին Բերթիի նամակում: Նամակը գրվել է 1907-ի օգոստոսին:

Նամակը հայտնաբերել է Քեմբրիջի համալսարանի պատմաբան Ուորեն Դոքթերը՝ իր գրքի վրա աշխատելիս: Գիրքը կոչվել է «Ուինսթոն Չերչիլը և իսլամական աշխարհը. արևելահակությունը, կայսրությունը և դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում»:

«Իրականում Չերչիլը երբեք լրջորեն չի մտածել իսլամ ընդունելու մասին: Այդ ժամանակ նա արդեն գործնականում աթեիստ էր: Սակայն նա շատ տպավորված էր իսլամական մշակույթով»,- ասել է Դոքթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել