Բաղադրությունը
2 հատ լավաշ,
150 գր. ապխտած երշիկ,
100 գր. կաղամբ,
3 հատ ձու,
150 գր. պանիր հոլանդական,
2 պճեղ սխտոր,
մայոնեզ,
մի քիչ կանաչ սոխ,
կարագ
Պատրաստման եղանակը
Ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել: Կաղամբը, ապխտած երշիկը, սոխը և սխտորը նույնպես մանրացնել: Այս ամենը խառնել իրար` ավելացնելով քերիչով անցկացված պանիրը և մայոնեզը:
Լավաշը բացել ամբողջությամբ, վրան մայոնեզ քսել և խառնուրդի կեսը տարածել լավաշի վրա: Լավաշը զգուշությամբ փաթաթել այնպես, որ ռուլետի տեսք ստանա, այնուհետև այն բաժանել երկու մասի:
Տաքդիրի մեջ կալկա դնել, այնուհետև ռուլետները շարել մեջը (նախապես լավաշների վրա քսել կարագ և պանիր շաղ տալ):
Եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



