1in.am–ը գրում է.

008pill_468x302

Ֆրանսիացի գիտնականները ստեղծել են դեղահաբ ընդդեմ ՁԻԱՀ-ի: Ինչպես պնդում են ֆրանսիացի մասնագետները, իրենց հաջողվել է ստեղծել ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ միջոց, հաղորդում է infosmi.net-ը:

Բժիշկների խոսքով` նոր դեղամիջոցը կարող է նվազեցնել ՄԻԱՎ-ի առաջացումը 90%-ով: Նշվում է, որ դեղամիջոցը պետք է օգտագործել ինտիմ հարաբերությունների ժամանակ:

ՁԻԱՀ-ի տարածման վերլուծությամբ զբաղվող որոշ հիմնադրամներ խորհուրդ են տալիս պարբերաբար օգտագործել տվյալ միջոցը որպես պրոֆիլակտիկա: Բժիշկները հայտարարում են, որ դեղամիջոցն արդեն իր մեծ արդյունավետությունը ապացուցել է ԱՄՆ քաղաքացիների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել