Նոր տարվա շեմը շատ լավ ժամանակ է անցնող տարին ամփոփելու, ինչպես նաեւ մյուս տարվա ծրագրերը կազմելու համար: Մեկը երազանքներ է պահում, մյուսը ապագան է կանխատեսում, քանի որ այդպես է ընդունված տոնական օրերի նախօրեին

VentureBeat-ի հեղինակ Մարկ Սալիվանը պատկերացրել է, թե ինչով Apple-ը մեզ կուրախացնի 2015 թվականին: Փոխանցում է Iphones.ru-ն:

Կրկին կարտադրվի պլաստմասե iPhone
Կարծես թե iPhone 5c-ն բավականին հաջողված մոդել էր, այսպիսով` մյուս տարի մեզ սպասվում է պլաստմասե iPhone 6: Այս մոդելի գլխավոր առանձնահատկությունը, իհարկե, էժան գինն է եւ գունավոր պատյանը: Apple-ի համար iPhone-ի մոդելների շատացումը լավ է NFC չիպով սարքերի տարածման համար, որն էլ իր հերթին կզարգացնի Apple Pay-ը: Բացի դրանից շատ մարդիկ հնարավորություն կունենան Apple Watch-ից օգտվեն:
 iPhone 6s
Համաձայն նոր սարքերի արտադրման ժամանակացույցին, 2015-ին iPhone 6s-ը կթողարկվի: Այդ սարքի նորամուծությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն բարելավված տեսախցիկը, սապֆիրե ապակին էկրանին եւ, հնարավոր է, 3D ցույց տալու հնարավորություն:
Սմարթ-ժամացույցներ

Аpple Watch-ը կթողարկվի մյուս տարվա սկզբում, մինչեւ Սուրբ Վալենտինի օրը: Apple-ի նորամուծությունը կարող է հեղափոխություն իրականացնել սմարթ-ժամացույցների ասպարեզում, եթե օգտագործելիս իսկապես ցուցաբերի այն հատկանիշները, որոնց մասին հայտարարվել է: Հենց այդ պատճառով էլ Apple Watch-ին անհամբերությամբ են սպասում: Բացի դրանից, Apple-ի նոր սարքը սպառնում է փոխել SamsungMotorolaSony եւ Pebble ընկերությունների սարքերի ճակատագիրը փոխել:
Ավելի շատ ազատություն սմարթ-ժամացույցներին
Apple Watch-ի մյուս մոդելներին արդեն պետք չեն գա iPhone-ներ Apple Pay-ով վճարումներ կատարելու համար: Կան տվյալներ, որ Apple իր սմարթ-ժամացույցների համար արտադրել է առանձին, ավելի փոքր չափսի NFC չիպ: Եթե այս մոդելին պետք է լինելու iPhone վճարումներ կատարելու համար, ապա նոր մոդելներին՝ ոչ: 8.
Մեծ iPad
Սպասվում է 12 դյույմանոց iPad-ի թողարկում: Այդ կանխատեսում հիմնավորվում է
Ждем релиза 12-дюймового iPad. Այս ենթադրությունը հիմնված է արտադրողի այնհայտարարություններով, որ
ուզում են ներթափանցել կորպորատիվ ոլորտ: Օրինակ` կազմակերպությունը արդեն հարմարեցնում է իր արտադրանքները բուժաշխատողների համար (նրանց հարմար է օգտագործել iPhone 6 Plus եւ iPad Air):
Սակայն կորպորատիվ դաշտում շատերը երազում են մի սարքի մասին, որը կլրացներ պլանշետի եւ նոթբուքի միջեւ ընկած տարածությունը: Եվ օրինակ 12 դյույմանոց էկրանով iPad Air-ը կարող է դառնալ այդ սարքը: Սպասենք հունիս ամսին եւ նոր անոնսներին:
Այլ սարքերի մասին, որոնք կարող են թողարկվել 2015 թվականին կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել