Նոր դիտեցի մշակութասպան նախարար Հասմիկ քյաբաբասերի մամլո ասուլիսը լրագրողների հետ: Ավելի ստույգ՝ ընդամենը մի դրվագ: Այն պահը, երբ նրան հիշեցնում են Զվարթնոցի և Գառնու տաճարների փարթիների մասին: Մշակույթի նախարարի պաշտոնն անիմաստ զբաղեցնող մեր քյաբաբասերը մի այնպիսի մուննաթ-զունաթով է հարձակվում խեղճ լրագրողի վրա մոտավորապես այս տեքստով՝ դե հերիք եղավ, բոլ եղավ, հիմա ամեն անգամ հին մազոլիս վրա պիտի կանգնե՞ք; Այո, Հասմիկ նախարար, այո, պետք է հիշեցնենք, պետք է հիշեցնենք, որ մշակութային անցուդարձից հիշում ենք միայն ձեր ձախողումները, ավելի ստույգ՝ մեր ձախողումներն ու ձեր վայելքները: Հրամայում եք, որ լռենք ու մոռանա՞նք։ Դուք պարտավոր եք ծառայել ժողովրդին, ոչ թե մուննաթ գալ, որովհետև հիշեցնում ենք ձեր խայտառակ բացթողումները: Ես ձեզ երբեք էլ որպես նախարար չեմ ընդունել ու չեմ հարգել: Գիտեմ, որ հիմա մտքի մեջ ասում եք, որ թքած ունեք իմ հարգել-չհարգելու վրա, ու ցավն էլ հենց դա է: Լավ կլիներ, որ գոնե Մշակույթի նախարարին հուզեր ժողովրդի հարգանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1392285407735414&id=100008619030183&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել