Ankakh.com-ը գրում է․

Հակառակորդն այս պահին գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը: Քիչ առաջ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը

«Անկախ»-ի թղթակցին ասել է, որ արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինուժը կրակում է թե հայկական դիրքերի և թե գյուղի ուղղությամբ: Մոտ քսան րոպե առաջ ադրբեջանցի դիպուկահարները կրակել են շենքի տանիքը նորոգող բանվորների ուղղությամբ: Նշենք, որ հուլիս-օգոստոսյան լարվածության օրերին հակառակորդը վնասել էր հինգհարկանի շենքերից մեկի տանիքը, որի վերանորոգման համար կառավարությունը հատկացրել է վեց միլիոն դրամ, և այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքները: Հակառակորդի արձակած գնդակներից մեկը մտել է այգեպարցի բնակիչ Զալվարդ Աթոյանի բնակարան, մյուսը՝ Անդրանիկ Հովակիմյանի պատշգամբ, բարեբախտաբար տուժածներ չկան: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, ազերիների դիպուկահարները կրակել են նաև շարժման մեջ գտնվող իր մեքենայի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել