Armversion.am-ը գրում է․

2015թ-ին մնացին հաշված օրեր: Մինչ մեզնից շատերը որոշում են` Ամանորը դիմավորել թեյի սեղանի շուրջ, ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում, թե այնուամենայնիվ ճոխ սեղան պետք է լինի իրենց տանը, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն արդեն որոշել են, թե որտեղ կանցկացնեն տարեմուտը:

Սիլվա Հակոբյանն, օրինակ, Նոր Տարվա գիշերը մենահամերգով կլինի Մոսկվայում:
Նա գալիք տարում բոլորին մաղթում է առողջություն, երջանկություն և ամենակարևորը` համբերություն:

Գրիգոր Կոկչյանն այդ օրը կլինի Կիպրոսում, իսկ Նոր տարուն նա բոլորին մաղթեց երազանքների իրականացում:

Այ, Արսեն Գրիգորյանը (դերասան) դեռ չի պլանավորել, թե որտեղ է անցկացնելու Ամանորի գիշերը, սակայն բոլորին ուրախ Ամանորյա գիշեր է ցանկանում:

Մերի Մակարյանն ամանորը անցկացնելու է աշխատանքային մթնոլորտում, նկարահանումներ, շոուներ և այլն: Նա էլ գալիք տարուն մաղթեց խաղաղություն և սեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել