Ընկերուհիներին սիրահարվել չի կարելի, անգամ եթե նա լավիկն է, քանի որ նրանց հետ բավականին բարդ է, բայց եթե դա, այնուամենայնիվ, եղել է, ու սիրահարվել ես, ապա հետևիր խորհուրդներին։
Մեզանից յուրաքանչյուրը հայտնվել է իրավիճակում, երբ մտածում ենք, որ ժամադրության ենք, իսկ Նա համարում է, որ Դուք պարզապես ընկերական հանդիպման եք կանչել նրան։ Նման կարգավիճակն այդքան էլ հաճելի չէ ու առավել ևս՝ պետք չէ դրանից կառչել։ Գոյություն ունի 4 լուծում, որոնց միջոցով կարելի է շտկել ստեղծված անհարմար կացությունը։
Տարբերակ 1
Ինչպե՞ս է եղել. Դու քո մեջ կայծ զգացիր առաջին իսկ հանդիպմանը, որը կամ իսկական հրդեհի է վերաճել, կամ էլ շարունակում է աննպատակ մնալ հոգումդ, մինչդեռ աղջիկը չի էլ կասկածում դրանում։
Ի՞նչ անել. Եթե քո զգացմունքները լուրջ են, ապա փորձիր ավելի ռոմանտիկ ու սեքսուալ լինել։ Քո խիզախությունն ու դեպի լավը փոխվելը կօգնեն ավելի մտերմանալ նրա հետ, կամ էլ վատագույն դեպքում նա կմերժի քեզ, բայց այսպես գոնե ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ի վերջո, չի կարելի կորցնել մի բան, որը չես էլ ունեցել։
Տարբերակ 2
Ինչպե՞ս է եղել. Դու հրավիրում ես նրան թեյելու, նա համաձայնվում է, բայց գալիս է իրոք պարզապես թեյ խմելու ու անմեղ զրույցներ անելու։ Նա չի հասկանում, որ դու իրեն ժամադրության ես հրավիրել։
Ի՞նչ անել. Գործիր ինչպես տղամարդ, այլ ոչ թե որպես տղա։ Հրավիրիր նրան հենց ժամադրության, այլ ոչ թե թեյախմություն շղարշի հետևում թաքցրու քո իրական մտադրությունները։ Քո վարքով ցույց տուր, որ դուք պարզապես ընկերներ չեք, ու որ նա քո համար ավելին է, քան պարզապես ընկեր-աղջիկ։
Տարբերակ 3
Ինչպե՞ս է եղել. Դու երբևիցէ տեսե՞լ ես մի տղայի, ում ընկերուհին ընդհանրապես չի համապատասխանում նրան։ Հավանաբար տղան պարզապես թանկ է նրա համար՝ ինչ-ինչ պատճառներով։ Կանայք ձգտում են դեպի տղամարդկանց, որոնց հետ իրենց վստահ են զգում։ Դու նո՞ւյնպես ստանում ես նրա ուշադրության գոնե մի մասնիկը, եթե, ասենք, վերանորոգում ես նրա համակարգիչը։
Ի՞նչ անել. Ցո՛ւյց տուր նրան, թե ինչի ես ունակ։ Փնտրիր ամեն պատրվակ, որպեսզի ի ցույց դնես քո հնարավորությունները։ Արա դա հաճույքով ու նա կհասկանա, որ առանց քեզ նրա կյանքը փուլ կգա։
Տարբերակ 4
Ինչպե՞ս է եղել. Դու նրան բազմիցս ես բացատրել, թե ինչ ես իրականում զգում նրա հանդեպ, բայց նա կարծես չի էլ լսում քեզ։
Ի՞նչ անել. Սա թերևս ամենաբարդ իրավիճակն է, բայց դրանից էլ ելք կա։ Նա չի լսում քո խոստովանությունները, քանի որ դու նրան այդքան էլ դուր չես գալիս որպես տղամարդ, բայց նա գնահատում է քեզ որպես ընկեր։ Պարզապես դարձիր ավելի լավը։ Այցելիր մարզասրահներ, մեքենա գնիր, ուրիշ կանանց հետ ժամադրվիր։ Վստահ եմ, որ նա մեծ հավանականությամբ կվերանայի քեզ պարզապես որպես ընկեր ընկալելու իր մոտեցումը։
Ամեն դեպքում, հուսամ, որ նման իրավիճակներում Դուք քիչ կհայտնվեք ու իզուր չեք վատնի Ձեր ժամանակը կանանց հետ ընկերություն անելու վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել