Որտեղ հաց, այնտեղ կաց։ Այս ժողովրդական իմաստության մեջ արտացոլված են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների միգրացիայի պատճառները։ Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչները ստիպված են լինում թողնել իրենց հայրենի բնակավայրը և գաղթում օտար ափեր։ Այնտեղ էլ բարվոք պայմանները երաշխավորված չեն, սակայն մի կողմից արկածախնդրությունը, մյուս կողմից սոսկալի պայմանները ստիպում են մեզ կտրվել հայրենի հողից, իսկ ցանկում ներառված որոշ կենդանատեսակների էլ՝ հայրենի ջրից։ Մի խոսքով, մեր և կենդանիների միջև շատ ընդհանրություններ կան։ Մենք մասնավորապես նման ենք իրար ինքնապահպանման բնազդով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել