Չինաստանից մի միրգ անընդհատ ԱՄՆ էր տեղափոխվում, բայց վաճառքներ չկային: Այդ մրգի անունը Chinese gooseberry էր, հայերեն թարգմանելիս ստացա “փշահաղարջ” բառը: Պատկերացնու՞մ եք մեր շուկայում նման անվանումով ապրանք: Այդպիսի անունով ապրանքն ԱՄՆ-ում չէր վաճառվում, բացի այդ էլ Չինաստանի հետ ասոցացիան այդքան էլ դրական չէր ամերիկացիների համար:

Մարքեթոլոգները մտածում էին: Ի՞նչ անել: Տեսնում են, որ այս մրգի հայրենիքը Չինաստանն է, բայց արտադրվում է Նոր Զելանդիայում: Ի՞նչ հետաքրքիր ասոցիացիաներ կան Նոր Զելանդիայի հետ: Եվ արդյունքում գտնում են այդ ասոցիացիան՝ կիվի թռչունը, որն իր տեսքով նման էր մրգին: Արդյունքում այդ միրգն անվանվում է Կիվի:

Հիմա բոլորդ կիվի եք գնում, որն ունի կարճ, հետաքրքիր անուն և առաջացել է շատ վաճառքներ ապահովելու, դրական ասոցիացիաներ ստեղծելու համար: Ահա այստեղ ևս մարքեթինգի մատը խառն էր:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել