«Հայփոստն» ինձ համար հավակնում է դառնալ տարվա ամենաանպատասխանատու հիմնարկներից մեկը: Հերթական անգամ համոզվեցի, որ այդ կառույցում անպատասխանատվությունը հստակ ընգծված աշխատելաոճ է: Համենայնդպես, այդ տպավորությունն է մարդ ստանում, երբ նամակ սպասող հաճախորդին «Հայփոստի» բաժանմունքից տեղեկացնում են, որ ՓՈՍՏԱՏՍՐ չունեն, և հաճախորդներն իրենք պետք է իրենց նամակների համար շրջեն բաժանմունքներով: Մի ժամանակ առաջ փորձել էի հումորով վերաբերվել, երբ իմացա, որ Հայփոստի բաժանմուքներում կարող են ծրար չունենալ, բայց երբ տեղեկանում եմ նաև, որ Հայփոստը փոստատարի խնդիր ունի, էդ արդեն կարծում եմ՝ շաաաատ լուրջ է: Լավ, հասկացանք, որ փոստատար չունեք, էդ դեպքում գոնե վարժեցված աղավնիներ պահեք։ ՃՃ Կարծում եմ՝ էդ հասկացող թռչունները մարդկանց նամակներն ավելի արագ ու կանոնակարգված ձևով տեղ կհասցնեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/843988715665977?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել