Երբ երեխային մինչ մահ թելադրում են, խորհուրդ տալիս, ստիպում, որ հարգեն կարծիքները ծնողի, ուսուցչի, եպիսկոպոսի, երկրի նախագահի կամ... Լենինի, Էյնշտեյնի, գեներալի կամ մեծ հարգված մտավորականի։ Սա սխալ է, ստրկամտություն է դաստիարակում երեխային. ԱՄՆ–ում ես գիտեմ Դաշնակցական Հայի, որ ոչ Հայերեն գիտի, ոչ էլ Հայաստանի տեղը։ Պարզապես հետևում է հոր թելադրանքին կամ օրինակին։ Նույնը կոմունիստներն են կամ ֆեոդալականները, կամ Նժդեհ չկարդացած Նժդեհականները։
Սովորեցնենք մեր երեխաներին ինքնուրույն մտածել ու հասկանալ, որ մարդը սխալական է... Իրենցից սկսած։ Սխալ է հարգել պաշտոնը, տիտղոսը, համբավն ու հեղինակությունը. առանց ինքնուրույն դատելու նրա գաղափարը, գործը ու արդյունքը... Այո, նույնիսկ սեփական ծնողը կարող է ոչ միայն սխալական լինել, այլ նաև ոճրագործ....
Կարելի է հարց տալ, դատել ու հարգել միայն ԳԱՂԱՓԱՐԸ։