Doctors.am-ը գրում է․
Քչերը գիտեն իրենց օրգանիզմին անհրաժեշտ խոլեստերինի ճշգրիտ քանակը, իսկ մեծամասնությունը սխալ պատկերացում ունի խոլեստերինի մասին: Քննարկենք դրանցից մի քանիսը.

 

Խոլեստերինը չարիք է

 

Խոլեստերիննն իրականում արտադրվում է օրգանիզմի կողմից և անհրաժեշտ է առողջ օրգանիզմին: Դրանից  են սինթեցվում այնպիսի կարևոր հորմոններ ինչպիսիքն են էստրոգենն ու տեստոստերոնը, ինչպես նաև  վիտամին D-ն ինչպես նաև այն ապահովում է բջիջների առողջությունը:

 

Խոլեստերինը ստանում եք ճարպոտ սննդից

 

Ինչպես նախորդ գրառումից հասկանալի դարձավ , խոլեստերինի մեծ մասը սինթեզվում է օրգանիզմում, սակայն ճարպոտ սնունդ օգտագործելու (կամ ծխելու, չմարզվելու) դեպքում խախտում եք օրգանիզմում խոլեստերինի կրողների հավասարակշռությունը. ՑԽԼՊ, ԲԽԼՊ, եռգլիցերիդներ : Հենց սա է վտանգավոր քանի որ նպաստում է անոթներում վահանիկների գոյացմանը:

 

Խոլեստերինի բարձր մկարդակը սրտամկանի ինֆարկտի պատճառ է

 

Սա մասամբ ճշմարտություն է, բայց որոշ տեխնիկական վերապահումներով: վերադառնանք խոլեստերինի երեք կրողներին ՑԽԼՊ,ԲԽԼՊ, եռգլիցերիդներ: ԲԽԼՊ ները ընկալվում են որպես "լավ" խոլեստերին, որքան շատ , այնքան ցածր իննֆարկտի հավանականությունը: Այսպիսով ոչ այնքան կարևոր է խոլեստերինի ընդհանուր քանակի ցածր լինելը որքան ՑԽԼՊ -ների և եռգլիցերիդների մակարդակի ցածր և ԲԽԼՊ-ների բարձր լինելը:  

 

Խոլեստերինի մակարդակով կարելի է պատկերացում կազմել սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգի մասին

 

Իրականում սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգը պայմանովրված է ոչ միայն խոլեսթերոլով այլ մի շարք այլ գործոններով , մասնավորապես ծխում եք, թե ոչ, ակտիվ կենսակերպ վարում եք թե ոչ, արդյոք ճիշտ եք սնվում: Այսպիսով կարևոր է ձեր կենսակերպն ու առողջական վիճակը այլ ոչ պարզապես թղթին գրված ինչ որ թիվ: 

 

Կենսակերպը նշանակություն չունի եթե հակախոլեստերինային դեղեր եք ընդունում

 

Իրականում, եթե նույնիսկ ստատիններ եք ստանում (խոլեստերինի մակարդակը կարգավորող դեղեր) առողջ ապրելակերպն է մնում սրտամկանի ինֆարկտից խուսափելու բանալին: Այն ընդգրկում է ճիշտ սննդակարգ, վնասակար սովորությունների բացակայություն և մարզանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել