Մենք սովոր ենք այն չափորոշիչներին, որոնք բոլորին են հայտնի՝ սեքսի մասին ու չենք էլ կասկածում անգամ, որ սեքսի մասին շատ ավելի համակողմանի տեղեկատվություն կա, որի մասին մենք գաղափար էլ չունենք։ Օրինակ՝ ի՞նչ գիտեք Դուք Ձեր հոտառության մասին։ Ոչ այնքան շատ բան, վստահեցնում եմ։ Իսկ ի՞նչ գիտեք Դուք՝ սեքսի ժամանակ առկա հոտերի մասին. գրեթե ոչինչ...
Ձեզ եմ ներկայացնում 4 բան, որոնք Դուք չգիտեիք սեքսի ժամանակ հոտերի դերի մասին
1. Կինը հոտով կարող է հասկանալ, որ տղամարդը գրգռված է
Կանայք զգում են տղամարդու մարմնից եկող այդ հոտը, ու նրանց ուղեղում ակտիվանում են այն մասերը, որոնք պատասխանատու են այլ մարդկանց էմոցիաների ընկալման՝ էմպատիայի համար։ Այս ամենը կատարվում է ենթագիտակցաբար, բայց կատարվում է։
2. Տղամարդը կարողանում է հոտից հասկանալ, թե կանանցից ո՞վ է պատրաստ սերունդը շարունակել
Օվուլյացիայի փուլում կնոջից եկող հոտը տղամարդուն ավելի հաճելի է թվում, քան այն փուլում, երբ կինը պատրաստ չէ հղինալու։
3. Համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց երբ մենք զգում ենք միմյանց բուրմունքը, մենք կարող ենք հասկանալ, թե արդյո՞ք տվյալ մարդը սեքսուալ առումով համապատասխանում է մեզ։
4. Կինը հոտի միջոցով իմանում է, թե որ տղամարդն է ավելի սեքսուալ
Իհարկե, մարդու գրավչության հարցում առանցքաին դերակատարություն ունի դեմքի սիմետրիկությունը, բայց նրա հոտն էլ վերջին դերը չի խաղում։ Սեքսուալ մարդիկ սեքսուալ հոտ ունեն, ու նրանց հոտը նրանց շորերին էլ է անցնում։