1tv.am-ը գրում է․
Ավարտվել են անվանի գրող Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները: Օրերս մեծ էկրան կբարձրանա նրա «Անահիտ» հեքիաթի մոտիվների հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Հերոսներին հնչունավորել են բազմաթիվ հայտնի դերասաններ: Այն կսկսի ցուցադրվել դեկտեմբերի 27-ից «Մոսկվա» կինոթատրոնում:
Մուլտֆիլմում արծարծվում են սիրո, գթասրտության եւ համբերատարության թեմաները: «Անահիտը» ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով ու եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ:
Ի դեպ, անիմացիոն ֆիլմը կթարգմանվի այլ լեզուներով ու կներկայացվի մի շարք միջազգային փառատոների:
Մանրամասները` տեսանյութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել