«Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատրաստ է մեծ էկրան բարձրանալուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


17:09 , 25 դեկտեմբեր, 2014

«Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատրաստ է մեծ էկրան բարձրանալուն1tv.am-ը գրում է․

Ավարտվել են անվանի գրող Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները: Օրերս մեծ էկրան կբարձրանա նրա «Անահիտ» հեքիաթի մոտիվների հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Հերոսներին հնչունավորել են բազմաթիվ հայտնի դերասաններ: Այն կսկսի ցուցադրվել դեկտեմբերի 27-ից «Մոսկվա» կինոթատրոնում:

Մուլտֆիլմում արծարծվում են սիրո, գթասրտության եւ համբերատարության թեմաները: «Անահիտը»  ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով ու եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ:

Ի դեպ, անիմացիոն ֆիլմը կթարգմանվի այլ լեզուներով ու կներկայացվի մի շարք միջազգային փառատոների: 

Մանրամասները` տեսանյութում