ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ` ՆՈՐ, ԱՆՎՏԱՆԳ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿ 
Այսօր սովորականի պես երիտասարդներով դուրս էինք եկել պահանջատիրական երգեր երգելու, սակայն հենց սկզբից մեզ <<այցելեցին>> տարօրինակ երևույթներ: Նկարագրեմ իրավիճակը:
Հյուսիայաին պողոտա: Մարդկային շարժ: Մենք երգում ենք <<Պատերազմ եք գնում>> երգը: Մեր շարքերում հիմնականում աղջիկներ էին, տարիքները տատանվում էր 14-17: Հանկարծ էս երևույթներից մի քանիսը, որ տարածքում քոչելով, ինչ որ թռուցիկ էին բաժանում, մոտեցան մեր աղջիկներին: Նրանց նույնպես տվեցին այդ անիծյալ թռուցիկներից և շարունակեցին իրենց գործը...Ո՞վ մտածիր ինչ է պարունակությունը, քո ԱԶԱՏ հայրենիքում պեպերիդ շուրթերից հնչած երգի ոգեկոչող բառերն ես տարածում, այդ վայելքի ընթացքում թերևս ուղեղդ թռչում է ռազմի դաշտից մինչև Սասուն, մի պահ կտրվում ես շրջապատիդ տկարությունից ու աննկարագրելի հաճույքըի բույրը զգում ...մեկ էլ երեխեքից մեկը, որ 14-15 տարեկան է թուղթը տվեց ինձ, մատնանշելով մի բան, որպեսզի կարդամ(այս ամենի ընթացքում մենք երգում էինք)...վերցնեմ կարդամ ու ի՞նչ...ետևում գեղեցիկ տառերով գրված է ` ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ` ՆՈՐ, ԱՆՎՏԱՆԳ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ:
Թե ինչպիսի լեզվակռիվ սկսվեց մեր ու այդ անհայտ ծնունդների միջև, չեմ նկարագրի, միայն ևս մի անգամ կասեմ, որ դրանք իրոք անհայտ, ազգիս հետ կապ չունեցող տարրեր էին...ավելին մեր երգը անվանեցին ՂԺՂԺՈՑ...
Սակայն ամեն բան մի կողմ դնելով` եկեք հարցի խորքային արմատները լուսավորենք. դեռահաս հայուհուն ինչե՞ր են բաժանում...ի՞նչ է քարոզվում...և վերջապես այդ բուկլետը ի՞նչ նպատակ է հետապնդում...անուղղակիորեն կհորդորե՞ն պոռնկության դիմել...Եվ այս անիծյալ թռուցիկների ետևում կանգնած է <<Կանանց իրավունքների կենտրոնը>>: Ահա առաջին հայացքից բարեկիրթ ու ազնիվ անվան տակ, ինչ այլասերող քարոզ են իրականացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել