Doctors.am-ը գրում է․
Տարբերում ենք մարդու օրգանիզմի 7500 մասեր, որոնցից մի քանիսը պարզապես անօգուտ են և մեզ անհասկանալի է նույնիսկ դրանց գոյությունը:
Իրականում, էվոլյուցիայի որոշակի շրջանում այդ անիմաստ թվացող մասերից յուրաքանչյուրն իր նշանակությունն է ունեցել, երբեմն նույնիսկ կենսական: էվոլյուցիայի ընթացքում նրանցից շատերը կորցրել են իրենց նշանակությունը բայց պահպանվել են:

Օրինակ հնում, ստիպված էինք ծամել և մարսել բույսերի ու խոտերի ցելյուլոզը: Բարեբախտաբար մեր սննդակարգ այսօր այսքան կոպիտ չէ, հետևաբար բույսերը ծամելու համար նախատեսված իմաստության ատամները, և մարսելու համար որդանման ելունը, այլևս ավելորդ են: Սակայն որդանման ելունը դեռ որոշակի օգտակար նշանակություն ունի պահպանում է օգտակար բակտերիաները:

Իսկ ինչի համար է նախատեսված ոտքի ճկույթը: Հիմա այդ փոքրիկ մատը մեզ չի օգնում նույնիսկ հավասարակշռությունը պահպանելու գործում:Սակայն նախկինում, երբ ստիպված էինք ծառեր մագլցել, այն անփոխարինելի էր: Ավելին, մենք պահպանել ենք պոչի փոքր անպետք ոսկրը ողնաշարի ծայրին այն դեպքում, երբ մեր նախնիները կորցրել են պոչը:

 Ակամայից միտք է առաջանում, թե էլ ինչ կկորցնենք կամ ձեռք կբերենք հաջորդ հազարամյակներում: Եվ վերջապես, ինչպես Միլթոն Բերելն է ասում "Եթե էվոլյուցիան իրական է, ինչու մայրերն ընդամենը երկու ձեռք ունեն":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել