Մանր-մանր ամփոփենք տարին։ Սկսենք ֆեյսբուքից։ Եթե առանձնացնենք ֆեյսբուքյան ակտիվը, ապա տեսնում ենք, որ այսպես կոչված ֆեյսբուքյան դեմքերը, որոնց կարծիքը հասարակությունը հաշվի է առնում (կարևոր չի ընդունում է, թե ոչ) մոտ 50-ն հոգի են։ Որպես կանոն նրանք արձագանքում են համարյա բոլոր հասարակական և քաղաքական անցուդարձերին։ Նրանց մեջ մոտ 20-ը լիդերներն են, որոնց գրառումները տարածվում է հայկական համարյա թե բոլոր կայքերում։ Որպես կանոն նրանք ունենում համեմատաբար անկողմնապահ ու չեզոք դիրքորոշում։ Ակտիվին, իրենց հետևողների բանակով, միանում են նաև օգտատերերը, որոնք հիմնականում անդրադառնում են երիտասարդական, մանկական, որոշակի նաև շոու բիզնեսյան խնդիրներին։ Այս օգտատերերի գրառումները զարդարում են ժամանցային կայքերը։ Ֆեսյբուքում իրենց տեղն ունեն նաև ֆեյկերը, որոնք իմ դիտարկմամբ բաժանվում են երեք մասի՝ 1-Անասուն ֆեյկեր, որոնք ունեն հատուկ ուղղվածություն, և արթնանում են, եթե որևէ երևույթ կամ որևէ մեկին պետք է քլնգել։ 2- Որևէ ակտիվ օգտատիրոջ անձնական ֆեյկեր. որոնք արտահայտվում են ավելի ազատ և ավելի օբյեկտիվ, քանի որ բացարձակ ձերբազատված են օբյեկտիվ կաշկանդվածությունից։ 3- Մարդ ֆեյկեր՝ որոնցից բոլորը զզվում են, բոլորը արհամարհում, բայց և այնպես կարդում են նրանց՝ գուցե ջղայնությունները ինչ-որ կերպ մտովի կամ բարձրաձայն արտահայտվելու համար, դրանով իսկ լիցքաթափվում։
Այսօր հենց ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով է ձևավորվում հասարակական կարծիքը, որքան էլ որ դա տարօրինակ է։ Ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքները վերջին շրջանում ներկայացվում են նաև հեռուստատեսային լրատվական և ժամանցային ծրագրերում։
Փոքրիկ դիտարկում այս տարի ամենաքննարկված շոուբիզնեսյան 3 աստղերի հետ կապված։
Լիլիթ Հավհաննիսյան- Հեղինակները հիմնականում բացասական էին անդրադառնում նրա գործունեությանը, բայց Լիլիթի հավատարիմ երկրպագուների բանակի կողմից ադեկվատ վերաբերմունքը ապահովվեցին նրա աստղի փայլատակմանը։
ԵՎա Ռիվաս- Հեղինակների հիմնականում բացասական վերաբերմունք, երկրպագուների հավասարապես դրական ու բացասական պատասխաններ, կայքերի՝ գրագետ ու տոպային լուսաբանումը Եվային ավելի մեծ ճանաչում բերեցին, քան ԵՎրատեսիլի ժամանակ էր։
Լիլիթ Կարապետյան- Հեղինակների չափավոր ու գնալով ավելի դրական վերաբերմունք, երկրպագուների օր օրի աճող բանակ ու դրական վերաբերմունք․ Կայքերի կողմից հիանալի թաքնված գովազդ և Լիլիթ Կարապետյանը իր պլանների առաջին հատվածը կարող է կատարված համարել, քանի որ նրա հեղինակությունը օր օրի աճում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1388442624786359&id=100008619030183&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել