Հասկանալի չէ, թե ով է մտածել կենդանիներին «մեր կրտսեր եղբայրներ» կոչելը: Երևի երեքմետրանոց մարդը: Միայն նայեք բնության բոլոր ընդունված նորմերը գերազանցած այս հսկաների լուսանկարներին:  

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Գինեսի ռեկորդների գրքի այս վետերանը կրում էր Զևս մականունը և աշխարհի ամենամեծ շան տիտղոսը: Շունն ապրում էր Բասկերվիլ կալվածքի մոտ գտնվող տորֆային ճահիճներում… Բայց չէ` Միչիգանում, և մահացել է ծերությունից` հոդվածը հրապարակելուց ընդամենը մի քանի օր առաջ: Հետաքրքիր է, թե ինչ մեծության դագաղ է անհրաժեշտ շան համար, որի հասակը մինչև վզի հատվածը կազմում է 111 սմ, իսկ քաշը` 70 կգ:

Բրիտանիայի քաղաքացիություն ձեռք բերած մետր Ռալֆ ճագարը 5 տարեկանում արդեն կշռում էր 25 կգ, այնպես որ, եթե ճագարների աշխարհում ընտրություններ լինեին, նրան կայսր կնշանակեին: Ի դեպ, նրա մայր-ծնողը ևս հիշատակված է Գինեսի ռեկորդների գրքում, սակայն նրա որդին գերազանցեց սիրելի մայրիկի կողմից իր վրա դրված բոլոր սպասումներն ու հույսերը:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Անգլիական խուլ գյուղերում այնպիսի բաներ կգտնեք… Պատկերացրե´ք, 1000 կգ–անոց բառաչող զանգված: Տրիգեր ցուլը հեզ բնավորությամբ ընտանի կենդանի է: Ոչ ոքի մտքով իսկ չի անցնի նրան դանակի տակ դնել, չնայած որ ի սկզբանե նրան հենց նման ճակատագիր էր սպառնում: Ցլիկն ընտանիքում սպասված չէր, և տերերը մտածում էին ազատվել նրանից:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Այս երեխան գաղափար անգամ չունի, թե ինչ է կոչվում այն, ինչն իր ձեռքում է: Կամ միգուցե հակառա՞կն է` նա՞ է պահում երեխային: Փայտահատ-տիտան բզեզը դարեր ի վեր հայտնի է իր հսկայական չափերով, և մինչև 16 սմ աճելը նրա համար խնդիր չի: Այս բզեզն ապրում է արևադարձերում և բացարձակ վտանգավոր չէ մարդու համար: Հիշիր դա, եթե հանկարծ անկողնուդ մեջ հայտնաբերես այս բզեզին:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки
Ահա նա՝ աֆրիկյան հսկա խխունջը` իր ռասայի հպարտությունն ու մոլորակի զարդը: Աստծո այս արարածը, որին հարգանքով անվանում են Achatina achatina, ունի 25 սմ-ի հասնող երկարություն: Իսկ ահա այս կոկետուհուն գտել են ավստրալական Բրիսբեն նավահանգստից: Նա թաքնվել էր նավահանգիստ մտած բեռնատար նավերից մեկի կոնտեյներում:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Եթե Դուք ձկնորս ընկեր ունեք, ոչ մի դեպքում ցույց մի տվեք նրան այս լուսանկարը, որովհետև Ձեր առջև աշխարհի ամենամեծ կարպն է (113,5 կգ քաշով): Նրան բռնել է Թաիլանդից մի աննկատ ձկնորս` տնային պայմաններում պատրաստված կարթով: Ա՜յ քեզ սենսացիա: Անձամբ մենք արդեն չենք կարող նայել մեր լիաքարշակ և լուսաձայնով էլեկտրական սպինինգին:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки
Իսկ ահա երեք այլ կասկածելի հաջողակ ձկնորս: Նրանց հաջողվել է կալիֆորնիական ափերի մոտ ձկնորսական մեկ օրում որսալ երեք արևափայլ թառ: Կարծում ենք՝ կարիք չկա ասելու, թե ինչ անհավանական հազվադեպություն և հաջողություն է դա: Յուրաքանչյուր նման թառ ձուկ կշռում է 56-81 կգ: Ինչպես իսկական կինը, բայց մի առավելությամբ` այդ ձուկը կարելի է ուտել:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Մենք ճապոներեն չգիտենք, սակայն կարող ենք ենթադրել, որ երբ Տոտորի պրեֆեկտուրայի ձկնորսները որսացին այս հրաշքը, նրանք բացականչեցին «Wow!»: Եվ դա շատ տեղին էր: Ըստ գիտնականների՝ հսկայական կաղամարի երկարությունը 3.4մ էր: Շնորհավորում ենք ձկնորսներին և ցավակցում կաղամարին:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Ձեր առջև ևս մեկ փաստարկ է աղբը դուրս չտանելու օգտին: Կոկոսյան ծովախեցգետինը երկրի երեսին բնակվող խոշորագույն հոդվածոտանիներից է: Ի տարբերություն տիպիկ ծովախեցգետինների՝ նա ապրում է ցամաքում և կարող է մագլցել պատերին և ծառերին: Երկար ժամանակ համարվում էր, որ այս ծովախեցգետինն արմավենիներից կտրում է կոկոսները, որի համար էլ նրան տվել են «արմավենային գող» մականունը:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки
Սկզբում թվում է, թե «Հարբած Դրակուլան հրաժարվել է լքել վթարի վայրը» վերնագրով տեղադրված այս լուսանկարը նորությունների գործակալությունից է: Իրականում, սա չղջիկազգիների` թռչող մկների ընտանիքի ներկայացուցիչ է իր բնակության սովորական միջավայրում` Մալակկա թերակղզում: Չղջիկները կարող են հասնել մինչև 42սմ երկարության, իսկ նրանց թևերի բացվածքը երբեմն հավասար է 1.7մ-ի: Այդ իսկ պատճառով նրանցով պետք է հիանալ և կերակրել, ինչպես ցույց է տրված լուսանկարում:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки
Քաղցրահամ ջրերում բնակվող հսկա սկատ ձուկը բացառիկ դեպքերում ունենում է 4մ երկարություն, այնպես որ Թաիլանդի կարճահասակ բնակիչների ֆոնին հատկապես այս ձուկը հաղթանակած տեսք ունի: Ցավալի է, բայց ցածր կենսաթոշակը և անհասանելի բժշկական ապահովագրությունը հանգեցրել են նրան, որ այն դարձել է վերացող տեսակ:

Кто сказал «ВАУ!»: шокирующе огромные животные-переростки

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել